Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները Արևմուտքի մարդու իրավունքների առասպելի վերջն են. Ռայիսի
https://parstoday.ir/hy/news/iran-i209196-Գազայում_Սիոնիստական_ռեժիմի_հանցագործությունները_Արևմուտքի_մարդու_իրավունքների_առասպելի_վերջն_են._Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Գազայում սիոնիստների սարսափելի հանցագործությունները համարել է Արեւմուտքի մարդու իրավունքների առասպելի եւ այս կապակցությամբ պնդումների ավարտը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 13:12 Asia/Tehran
  • Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները  Արևմուտքի մարդու իրավունքների առասպելի վերջն են. Ռայիսի

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Գազայում սիոնիստների սարսափելի հանցագործությունները համարել է Արեւմուտքի մարդու իրավունքների առասպելի եւ այս կապակցությամբ պնդումների ավարտը։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահի Ռայիսին կառավարության նիստում քննադատելով  միջազգային կառույցների լռությունը և ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների կողմից Գազայում սիոնիստների սարսափելի հանցագործություններին ցուցաբերվող աջակցությունը, ասել է, որ Պաղեստինի ճնշված ժողովրդի անարդարացիորեն թափված արյունը հող է պատրաստել արդար աշխարհակարգի ստեղծման և ներկայիս դաժան կարգերի  վերացման համար:

Ռայիսին արդյունավետ է համարել արվեստի և ստեղծագործական աշխատանքների, այդ թվում՝ գրքերի, ֆիլմերի, թատրոնների և վավերագրական ֆիլմերի դերը պաղեստինյան դիմադրության պայծառ ու լուսավոր տեսարանները և սիոնիստ հանցագործների ու նրանց աջակիցների մռայլ ու դաժան դեմքը պատկերելու համար:

Նշենք, որ հոկտեմբերի 7-ից սկսած մինչ այժմ Գազայի հատվածում Սիոնիստական ​​ռեժիմի հարձակման հետեւանքով, նահատակվել է ավելի քան 11500 պաղեստինցի, վիրավորվել ավելի քան 29000-ը։