Տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ Կովկասում օտարերկրացիների ապակայունացնող քայլերը չեզոքացնելու համար
Վրաստանում Իրանի դեսպանը հեռուստատեսային հարցազրույցում ընդգծել է. -«Հիմա ժամանակն է Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությամբ չեզոքացնելու տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված օտարերկրացիների ջանքերը»։
Georgian Times հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մահմուդ Ադիբը երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների մասին ասել է.- «Իրանը շատ լավ հարաբերություններ ունի այս երկու երկրների հետ։ Իրանի և այս երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական տարբեր պատվիրակություններ են փոխանակվում։ Մենք շատ ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծվել է, և այժմ ժամանակն է Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ ջանքերով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատել և չեզոքացնել տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված օտարերկրացիների ջանքերը»։
Ադիբը Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հնարավորության մասին ասել է․ -«Իրանի ժողովուրդը ուրախ է, որ տարածաշրջանում տարաձայնությունները լուծվել են, և ես գիտեմ, որ Վրաստանի ժողովուրդը ևս նույն զգացողությունն ունի։ 3+3 ձևաչափով նիստն անցկացվել է Թեհրանում՝ «Հիմա խաղաղության հերթն է» կարգախոսով։ Սա նշանակում է, որ թշնամությունն ու անհանգստությունները պետք է մի կողմ թողնել, և արդեն խաղաղության, բարեկամության և համագործակցության հերթն է»։
Վրաստանում Իրանի դեսպանն ընդգծել է. «Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի երկրների խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, իսկ նրանք, ովքեր գալիս են կիլոմետրերից հեռու, ոչ թե փնտրում են տարածաշրջանի շահերը, այլ հետապնդում են իրենց շահերը, որոնք են՝ տարածաշրջանում անկայունությունն ու տարաձայնությունը»։