Տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ Կովկասում օտարերկրացիների ապակայունացնող քայլերը չեզոքացնելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i209202-Տարածաշրջանային_համագործակցության_անհրաժեշտությունը_Կովկասում_օտարերկրացիների_ապակայունացնող_քայլերը_չեզոքացնելու_համար
Վրաստանում Իրանի դեսպանը հեռուստատեսային հարցազրույցում ընդգծել է. -«Հիմա ժամանակն է Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությամբ չեզոքացնելու տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված օտարերկրացիների ջանքերը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 13:49 Asia/Tehran
  • Տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ Կովկասում օտարերկրացիների ապակայունացնող քայլերը չեզոքացնելու համար

Վրաստանում Իրանի դեսպանը հեռուստատեսային հարցազրույցում ընդգծել է. -«Հիմա ժամանակն է Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համագործակցությամբ չեզոքացնելու տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված օտարերկրացիների ջանքերը»։

Georgian Times հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մահմուդ Ադիբը երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների մասին ասել է.- «Իրանը շատ լավ հարաբերություններ ունի այս երկու երկրների հետ։ Իրանի և այս երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական տարբեր պատվիրակություններ են փոխանակվում։ Մենք շատ ուրախ ենք, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծվել է, և այժմ ժամանակն է Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ ջանքերով տարածաշրջանում խաղաղություն և  կայունություն հաստատել և չեզոքացնել տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված օտարերկրացիների ջանքերը»։

Ադիբը Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության  հաստատման հնարավորության մասին ասել է․ -«Իրանի ժողովուրդը ուրախ է, որ տարածաշրջանում տարաձայնությունները լուծվել են, և ես գիտեմ, որ Վրաստանի ժողովուրդը ևս նույն զգացողությունն ունի։ 3+3 ձևաչափով նիստն անցկացվել է  Թեհրանում՝ «Հիմա խաղաղության հերթն է» կարգախոսով։ Սա նշանակում է, որ թշնամությունն ու անհանգստությունները պետք է մի կողմ թողնել, և արդեն խաղաղության, բարեկամության և համագործակցության հերթն է»։

Վրաստանում Իրանի դեսպանն ընդգծել է. «Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի երկրների խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները, իսկ նրանք, ովքեր գալիս են կիլոմետրերից հեռու, ոչ թե փնտրում են տարածաշրջանի շահերը, այլ հետապնդում են իրենց շահերը,  որոնք են՝ տարածաշրջանում անկայունությունն ու տարաձայնությունը»։