Հնարավոր է դարձել էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի և Եվրոպայի միջև
https://parstoday.ir/hy/news/iran-i209216-Հնարավոր_է_դարձել_էլեկտրաէներգիայի_փոխանակումը_Իրանի_և_Եվրոպայի_միջև
Իրանի «Թավանիր» ընկերության փոխադրման և արտաքին առևտրի փոխնախագահը, ընդգծելով, որ տեխնիկապես հնարավոր է դարձել էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի և Եվրոպայի միջև, հայտարարեց, որ Հայաստանից և Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ներկրման երրորդ գիծը կառուցման փուլում է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2023 14:33 Asia/Tehran
  • Հնարավոր է դարձել էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի և Եվրոպայի միջև

Իրանի «Թավանիր» ընկերության փոխադրման և արտաքին առևտրի փոխնախագահը, ընդգծելով, որ տեխնիկապես հնարավոր է դարձել էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի և Եվրոպայի միջև, հայտարարեց, որ Հայաստանից և Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ներկրման երրորդ գիծը կառուցման փուլում է։


Իրանի Էլեկտրաէներգիայի արդյունաբերության 23-րդ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում կայացած մամուլի ասուլիսում Մոհամմադ Ալլահդադն ասել է. «Մենք ներկայումս էներգիա ենք փոխանակում ցամաքային սահման ունեցող բոլոր երկրների հետ, էներգիա ենք ստանում հյուսիսային երկրներից և էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրաք, Աֆղանստան և Պակիստան։ Մենք էներգիա ենք փոխանակում նաև Թուրքիայի հետ»։

Ալլահդադը հավելեց.-«Մենք փորձում ենք առաջնահերթությամբ ապահովել երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիան՝ ավելացնելով էներգակիրների փոխանակումը տարածաշրջանի երկրների հետ, իսկ կարող ենք նաև արտահանել այն ժամանակ, երբ ավելցուկ լինի»։

Նա ասաց, որ Հարևան երկրների հետ էներգիայի փոխանակման թողունակությունը ավելի քան 2000 մեգավատ է, իսկ մեր հաշվեկշիռը գրեթե զրոյական է, այսինքն՝ մենք արտահանել ենք էլեկտրաէներգիա այնքանով, որքանով ներմուծել ենք այն։ Մենք ձգտում ենք զարգացնել այս ցուցանիշը: Կառուցում ենք Թուրքմենստանից էլեկտրաէներգիայի ներկրման երրորդ գիծը ու նաև Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրման երրորդ գիծը։

«Թավանիր» ընկերության փոխադրման և արտաքին առևտրի գծով փոխնախագահը հավելեց, որ այս երկու նախագծերի կապալառուներն էլ իրանցի են: Սահմանային և փոխանակման կետերում էլեկտրահաղորդման ցանցերի նախագծերում տեխնիկաինժեներական ծառայությունների հիմնական մասում մենք օգտագործում ենք հայրենական կապալառուների ու շինարարների կարողությունները։