Իրանի փոխնախագահ. Թեհրանը դեմ է Պաղեստինում երկու կառավարությունների ձևավորմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i209310-Իրանի_փոխնախագահ._Թեհրանը_դեմ_է_Պաղեստինում_երկու_կառավարությունների_ձևավորմանը
Նշելով, որ Իրանը երբեք չի ընդունել պաղեստինյան երկու պետությունների հարցը, ԻԻՀ նախագահի խորհրդարանական գծով տեղակալն ասել է.- Ծովից գետ, այսինքն՝ Միջերկրական ծովից մինչև Հորդանան գետ անկախ Պաղեստին պետության կազմավորումը Իսլամական Հանրապետության տարբերակն է։
(last modified 2026-08-02T16:09:19+00:00 )
Նոյեմբեր 17, 2023 12:34 Asia/Tehran
  • Իրանի փոխնախագահ. Թեհրանը դեմ է Պաղեստինում երկու կառավարությունների ձևավորմանը

Նշելով, որ Իրանը երբեք չի ընդունել պաղեստինյան երկու պետությունների հարցը, ԻԻՀ նախագահի խորհրդարանական գծով տեղակալն ասել է.- Ծովից գետ, այսինքն՝ Միջերկրական ծովից մինչև Հորդանան գետ անկախ Պաղեստին պետության կազմավորումը Իսլամական Հանրապետության տարբերակն է։

Անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության ակտիվ դիվանագիտությանը և քննադատելով արաբական ու եվրոպական երկրների անգործությունը Պաղեստինի զարգացումների վերաբերյալ, ԻԻՀ նախագահի տեղակալ Սեյեդ Մոհամմեդ Հոսեյնին ասաց.-Իրանը երբեք չի ընդունել արաբական որոշ երկրների կողմից բարձրացված երկու պետության կազմավորման հարցը, և Թեհրանը պաղեստինյան  հարցի համար անհրաժեշտ է համարում ծովից գետ, այսինքն՝ Միջերկրական ծովից մինչև Հորդանան գետ անկախ Պաղեստին պետության ձևավորումը և Սիոնիստական ​​ռեժիմի օկուպացիայի ավարտը։

Պարզաբանելով Գազայի իրավիճակը աշխարհում ներկայացնելու մշակութային և լրատվական կարողությունները և Սիոնիստական ​​ռեժիմի անունից Արևմուտքի մեդիա գրաքննությունն ու հիբրիդային պատերազմը Դիմադրության դեմ, Իրանի նախագահի  տեղակալը հայտարարեց.-Ալ-Աղսայի փոթորիկ կոչվող այս գործողության մեջ առաջին պատումը ներկայացվեց դիմադրության կողմից. Իրենց թուլությունն ու անկարողությունը կոծկելու համար սիոնիստները նահատակել են մոտ 50 լրագրողի, որպեսզի կանխեն ճիշտ լրատվությունը։

Նշելով, որ միջազգային կոնվենցիաներից և արձանագրություններից ոչ մեկը թույլ չի տալիս հարձակումներ՝ խաղաղ բնակչության վրա, ԻԻՀ նախագահի խորհրդարանական գծով տեղակալը բնակելի շենքերի, հիվանդանոցների ռմբակոծումն ու փրկարար մեքենաների թիրախավորումը համարել է Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություն և բացահայտ ցեղասպանություն։