Իրանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարների զրույցը Գազայում տեղի ունեցող զարգացումների մասին
Նոյեմբեր 17, 2023 12:36 Asia/Tehran
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոննան Ժնևում հանդիպել և մտքեր են փոխանակել Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, այս հանդիպման ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, և երկուստեք կարծիքներ են արտահայտել ճգնաժամի ասպեկտների և այն դադարեցնելու միջոցների վերաբերյալ։
Ամիր Աբդոլլահյանը և նրա ֆրանսիացի գործընկերը քննարկել են նաև հյուպատոսական և երկկողմանի մի շարք հարցեր՝ պայմանավորվելով տարբեր մակարդակներում համատեղ խորհրդակցությունները շարունակելու մասին։