Իրանում կայացել է մեծ հանրահավաք՝ ի աջակցություն Գազայի ժողովրդի
Մայրաքաղաք Թեհրանի Իսլամական հեղափոխության(Էնղելաբե Էսլամի) հրապարակում և Իրանի այլ քաղաքներում մեծ հանրահավաքներ են տեղի ունեցել ի աջակցություն Գազայի ժողովրդի։
Այսօր շաբաթ երեկոյան Թեհրանում տեղի ունեցած մեծ հանրահավաքի մասնակիցները խորհրդանշանական կերպով իրենց ձեռքում էին պահել պաղեստինցի նահատակված և պատանված երեխաներին։
Հանրահավաքի մասնակիցները Ղոդս ստորաբաժանման նահատակ հրամանատար Հաջ Ղասեմ Սոլեյմանիի լուսանկարներից բացի, իրենց ձեռքում պահել էին Պաղեստինի դրոշը և պաղեստինյան, լիբանանյան, իրաքյան և Եմենի Դիմադրության խմբերի դրոշները։

Այսօր հակասիոնիստական երթի մասնակիցների մեծ մասը «Հեղափոխության» (Էնղելաբ) հրապարակ էր եկել «Ես եմ քո հակառակորդ»-ը դրոշով։ Շատ ընտանիքներ իրենց երեխաներին և նորածիններին բերել էին իրենց հետ։

Երթի մասնակիցները վանկարկում էին «Այս փաստաթուղթը Սիոնի սադրանքն էր», «Հաղթանակը ՀԱՄԱՍ-ինն է, Իսրայելը վախի մեջ է» և «Մահ Իսրայելին, մահ Ամերիկային, մահ Անգլիային» կարգախոսները։