Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում ցամաքային սահման ունեցող բոլոր երկրների հետ
Իրանի էլեկտրականության ցանցերի կառավարման ընկերության գործադիր տնօրենն ասել է, որ Իրանը էլեկտրաէներգիա է փոխանակում ցամաքային սահման ունեցող բոլոր երկրների հետ։
Մուստաֆա Ռաջաբի Մաշհադին Հայաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման վերաբերյալ ասաց. «Այս երկրի հետ էլեկտրաէներգիայի կայուն փոխանակումը մեծացնելու նպատակով մենք պետք է ավարտին հասցնենք դեպի Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Եթե դա տեղի ունենա, մենք կարող ենք ավելի շատ էլեկտրաէներգիա փոխանակել»:
Իրանի էլեկտրաարդյունաբերության խոսնակն ասաց. «Մենք էլեկտրաէներգիա ենք ներկրում Հայաստանից և Թուրքմենստանից, իսկ մեր արտահանման երեք հիմնական ուղղություններն են Իրաքը, Աֆղանստանը և Պակիստանը։
Ռաջաբի Մաշհադին հավելեց.- «Տեխնիկական տեսանկյունից ապահովված է նաև Թուրքիային միացվելու հնարավորությունը, և հեշտությամբ հնարավոր է երկու երկրների միջև մինչև 400 մեգավատ էլեկտրաէներգիա փոխանակել»:
Նշելով, որ բանակցություններ են տարվել, որպեսզի կարողանանք էլեկտրաէներգիա և՛ արտահանել այս երկիր, և՛ ստանալ նրանից, հավելեց. «Այս փոխանակումը փորձնական կերպով իրականացվեց անցյալ տարի, և հուսով ենք, որ մոտ ապագայում այն կառևտրայնացվի»:
Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի ոլորտում կապի մասին Ռաջաբի Մաշհադին ասաց, որ այս կապի համար դիտարկվել է երկու ուղղություն, և տեխնիկական պահանջների ապահովմամբ հնարավոր կդառնա էլեկտրաէներգիայի փոխանակումը։