Թուրքմենստանը Իրանի երկաթգծով միանում է բաց ծովին
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նշելով, որ Իրանը և Թուրքմենստանը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների կարևոր դերակատարներն են, ասել է,- Թուրքմենստանը երկաթուղով միանում է Իրանի Չաբահար նավահանգստին , որն ապահովում է այս երկրի կապը բաց ծովերի հետ։
Այսօր շաբաթ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում «Իրան Նախագիծ» խորագրով 15-րդ մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակում արևտրատնտեսական համաժողովի բացման ելույթում, Մեհրդադ Բազրփաշը հայտնելով Իրանի և Թուրքմենստանի միջև բարգավաճող գործարար հարաբերությունների մասին ասել է,-Իրանի Իսլամական Հանրապետությունը պատիվ ունի իրանական ընկերությունների փորձառությունը կիսել այլ երկրների, հատկապես բարեկամ, հարեւան և եղբայրական Թուրքմենստանի ընկերությունների հետ՝ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու բարեկամությունը խթանելու համար։

Բազրփաշը «Իրան նախագիծ» մասնագիտացված ցուցահանդեսի անցկացումը համարել է Իրանի կարողությունները հանրությանը ներկայացնելու հնարավորություն և հավելել է.-Ենթահող է ստեղծվել տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների կարողությունների և հնարավորությունների փոխադարձ ծանոթացման համար։Այսօրվա տնտեսական համաժողովը հնարավորություն կընձեռի երկու երկրների տնտեսական ակտիվիստների և ընկերությունների մասնագիտական խորհրդատվությունների համար։
Երեկ տեղի է ունեցել «Իրան նախագիծ» ցուցահանդեսի բացումը, որի նպատակն է ցուցադրել Թուրքմենստանում իրանական ընկերությունների ձեռքբերումները։ Այս ցուցահանդեսին ներկա են ավելի քան 300 իրանական ընկերություններ և տնտեսական ակտիվիստներ, որոնք ցուցադրել են իրենց վերջին ձեռքբերումները տեխնիկական , ճարտարագիտական և գիտելիքահենք ծառայությունների ոլորտում։ Այս միջոցառման անցկացման նպատակն է խորացնել և զարգացնել համակողմանի հարաբերությունները առևտրի, տրանսպորտի և տարանցման, էներգետիկայի, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։