Թուրքմենստանը Իրանի երկաթգծով միանում է բաց ծովին
https://parstoday.ir/hy/news/iran-i209386-Թուրքմենստանը_Իրանի_երկաթգծով_միանում_է_բաց_ծովին
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նշելով, որ Իրանը և Թուրքմենստանը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների կարևոր դերակատարներն են, ասել է,- Թուրքմենստանը երկաթուղով միանում է Իրանի Չաբահար նավահանգստին , որն ապահովում է այս երկրի կապը բաց ծովերի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 18, 2023 14:58 Asia/Tehran
  • Թուրքմենստանը Իրանի երկաթգծով միանում է բաց ծովին

Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարը նշելով, որ Իրանը և Թուրքմենստանը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների կարևոր դերակատարներն են, ասել է,- Թուրքմենստանը երկաթուղով միանում է Իրանի Չաբահար նավահանգստին , որն ապահովում է այս երկրի կապը բաց ծովերի հետ։

Այսօր շաբաթ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում  «Իրան Նախագիծ» խորագրով 15-րդ մասնագիտացված ցուցահանդեսի  շրջանակում  արևտրատնտեսական  համաժողովի բացման ելույթում,  Մեհրդադ Բազրփաշը հայտնելով Իրանի և Թուրքմենստանի միջև բարգավաճող գործարար հարաբերությունների մասին ասել է,-Իրանի Իսլամական Հանրապետությունը  պատիվ ունի   իրանական ընկերությունների փորձառությունը կիսել այլ երկրների, հատկապես բարեկամ, հարեւան և եղբայրական Թուրքմենստանի ընկերությունների հետ՝ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն  ու բարեկամությունը խթանելու համար։

Բազրփաշը «Իրան նախագիծ» մասնագիտացված ցուցահանդեսի անցկացումը համարել է Իրանի կարողությունները  հանրությանը ներկայացնելու հնարավորություն և հավելել է.-Ենթահող է ստեղծվել  տեղեկատվության և փորձի փոխանակման, ինչպես նաև երկու երկրների կարողությունների և հնարավորությունների փոխադարձ ծանոթացման համար։Այսօրվա տնտեսական համաժողովը հնարավորություն կընձեռի երկու երկրների տնտեսական ակտիվիստների և ընկերությունների  մասնագիտական ​​խորհրդատվությունների համար։

Երեկ տեղի է ունեցել «Իրան նախագիծ» ցուցահանդեսի բացումը, որի նպատակն է  ցուցադրել Թուրքմենստանում իրանական ընկերությունների ձեռքբերումները։ Այս ցուցահանդեսին ներկա են ավելի քան 300 իրանական ընկերություններ և տնտեսական ակտիվիստներ, որոնք ցուցադրել են իրենց վերջին ձեռքբերումները տեխնիկական , ճարտարագիտական ​​և գիտելիքահենք ծառայությունների ոլորտում։ Այս միջոցառման անցկացման նպատակն է խորացնել և զարգացնել համակողմանի հարաբերությունները առևտրի,  տրանսպորտի և տարանցման, էներգետիկայի, արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։