Շնորհավոր սուրբ Զեյնաբի ծննդյան օրը
https://parstoday.ir/hy/news/iran-i209400-Շնորհավոր_սուրբ_Զեյնաբի_ծննդյան_օրը
Այսօր շիաների երրորդ իմամ Հոսեյնի քրոջ՝ սուրբ Զեյնաբի ծննդյան օրն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 06:50 Asia/Tehran
  • Շնորհավոր սուրբ Զեյնաբի ծննդյան օրը

Այսօր շիաների երրորդ իմամ Հոսեյնի քրոջ՝ սուրբ Զեյնաբի ծննդյան օրն է:

Սուրբ Զեյնաբը բոլոր ժամանակներում օրինակ է եղել բոլոր կանանց և տղամարդկանց համար, ովքեր ազատություն են տենչացել և պայքարել են ճնշումների դեմ:

Նա իր մեծարգո եղբոր՝ աշխարհի շիաների երրորդ իմամ Հոսեյնի հետ, պայքարել է Քարբալայի մեծ ողբերգության պատճառ դարձած քարացած ու շեղված շարժման դեմ՝ հանուն իսլամի պաշտպանության:

Սուրբ Զեյնաբը երեկվա, այսօրվա և վաղվա կին է, քանի որ մարդկային արժանապատվությունը, Աստծո ծառայությունը, արդարությունը, պատիվն ու ազատությունը արժեքներ են, որոնք չեն պատկանում որոշակի ժամանակաշրջանին կամ հասարակությանը:

Իրանում այս օրը հռչակված է որպես Բուժքրոջ օր: ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության կազմակերպությունը շնորհավորում է բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին՝ սուրբ Զեյնաբի ծննդյան օրվա կապակցությամբ: