Համաշխարհային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են հաջակցություն Գազայի ժողովրդի՝ Իրանում կայացած երթերը
Իրանում հաջակցություն Գազայի ժողովրդի կայացած երթերը լայնորեն լուսաբանվել են համաշխարհային ԶԼՄ-ների կողմից:
«Ալ Ջազիրա»-ն գրել է. «Իրանի ողջ տարածքում հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ ի նշան բողոքի Գազայի ժողովրդի սպանության դեմ և խստորեն քննադատել ԱՄՆ-ին ու Իսրայելին:
Թեհրանում եւ այլ քաղաքներում, «Պաղեստինը միայնակ չէ» կարգախոսով, ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն Գազայի ճնշված երեխաների »։
Reuters-ը գրել է. «Իրանցիները դատապարտում են Գազայի խաղաղ բնակիչների սպանությունը / ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը համարում է, որ պատերազմը մաշեցնող պատերազմ է»:
Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այս հանրահավաքում իր ելույթում ընդգծել է. «Պաղեստինը կանգնած է քայքայիչ պատերազմի ճանապարհին... Իսրայելը կբախվի վճռական պարտության և կգնա պատմության աղբանոցը»:
Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը գրել է. «Շաբաթ օրը իրանցիները երթ են անցկացրել ողջ երկրում՝ հայտարարելու իրենց աջակցությունը Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին և դատապարտելու Իսրայելի հանցագործությունները նրանց դեմ»։
Իրանի ժողովրդի երթի մասին լուրերին անդրադարձել են նաեւ «Ալ Արաբիա» և «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունները։