Համաշխարհային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են հաջակցություն Գազայի ժողովրդի՝ Իրանում կայացած երթերը
https://parstoday.ir/hy/news/iran-i209402-Համաշխարհային_ԶԼՄ_ները_լայնորեն_լուսաբանել_են_հաջակցություն_Գազայի_ժողովրդի_Իրանում_կայացած_երթերը
Իրանում հաջակցություն Գազայի ժողովրդի կայացած երթերը լայնորեն լուսաբանվել են համաշխարհային ԶԼՄ-ների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 06:52 Asia/Tehran
  • Համաշխարհային ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանել են հաջակցություն Գազայի ժողովրդի՝ Իրանում կայացած երթերը

Իրանում հաջակցություն Գազայի ժողովրդի կայացած երթերը լայնորեն լուսաբանվել են համաշխարհային ԶԼՄ-ների կողմից:

«Ալ Ջազիրա»-ն գրել է. «Իրանի ողջ տարածքում հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել՝ ի նշան բողոքի Գազայի ժողովրդի սպանության դեմ և խստորեն քննադատել ԱՄՆ-ին ու Իսրայելին:

Թեհրանում եւ այլ քաղաքներում, «Պաղեստինը միայնակ չէ» կարգախոսով, ցույցեր են անցկացվել՝ ի պաշտպանություն Գազայի ճնշված երեխաների »։

Reuters-ը գրել է. «Իրանցիները դատապարտում են Գազայի խաղաղ բնակիչների սպանությունը / ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը համարում է, որ պատերազմը մաշեցնող պատերազմ է»:

Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այս հանրահավաքում իր ելույթում ընդգծել է. «Պաղեստինը կանգնած է քայքայիչ պատերազմի ճանապարհին... Իսրայելը կբախվի վճռական պարտության և կգնա պատմության աղբանոցը»:

Չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը գրել է. «Շաբաթ օրը իրանցիները երթ են անցկացրել ողջ երկրում՝ հայտարարելու իրենց աջակցությունը Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին և դատապարտելու Իսրայելի հանցագործությունները նրանց դեմ»։

Իրանի ժողովրդի երթի մասին լուրերին անդրադարձել են նաեւ «Ալ Արաբիա» և «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունները։