ԻԻՀ մեծարգո առաջնորդ․Գազայի դեպքերը բազմաթիվ թաքնված ճշմարտություններ բացահայտեցին աշխարհի մարդկանց համար
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ուժերի ձեռքբերումների ցուցահանդես այցելելուց հետո, ասել է. -«Գազայի դեպքերը բազմաթիվ թաքնված ճշմարտություններ բացահայտեցին աշխարհի մարդկանց համար, և այդ ճշմարտություններից մեկն արևմտյան երկրների ղեկավարների աջակցությունն է ռասայական խտրականությանը»։
Այաթոլլահ Խամենեիի աշխատությունների պահպանման և հրատարակման գրասենյակի հաղորդման համաձայն՝ այս այցից հետո Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը «Աշուրայի» անվան ավիատիեզերական գիտությունների և տեխնիկայի համալսարանի հրամանատարների և պաշտոնյաների հավաքում ունեցած ելույթում նշելով,որ Սիոնիստական ռեժիմը ռասայական խտրականության խորհրդանիշ է, ասել է․-«Սիոնիստներն իրենց համարում են բարձրագույն ռասա, իսկ մնացած մարդկային ցեղին համարում են ստորադաս ռասա, և այդ պատճառով էլ մի քանի հազար երեխա են սպանել առանց խղճի խայթի»։
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է. -«Երբ Միացյալ Նահանգների նախագահը, Գերմանիայի կանցլերը, Ֆրանսիայի նախագահը և Անգլիայի վարչապետն աջակցում և օգնում են նման ռասիստական ռեժիմին, դա նշանակում է, որ այդ պարոնայք աջակցում են ռասայական խտրականությանը, որն աշխարհի ամենաատելի հարցերից է»։
Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նշել է. -«Եվրոպայի և ԱՄՆ-ի ժողովուրդները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումն այս հարցում և ցույց տան, որ իրենք ռասայական խտրականության կողմնակից չեն»։
Այաթոլլահ Խամենեին նաև անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի ռազմական և օպերատիվ ձախողմանը, ասել է,-«Գազայում Սիոնիստական ռեժիմի պարտությունը փաստ է, իսկ հիվանդանոցներ կամ մարդկանց տներ մուտք գործելը հաղթանակ չէ, քանի որ հաղթանակ նշանակում է հաղթել դիմացի կողմին, ինչին Սիոնիստական ռեժիմը մինչ այժմ չի կարողացել և ապագայում էլ չի կարողանա հասնել»։
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն ընդգծելով, որ այս ձախողման մասշտաբները չեն սահմանափակվում Սիոնիստական ռեժիմով, ասել է. «Այս ձախողումը նշանակում է նաև ԱՄՆ-ի և արևմտյան երկրների ձախողում, և այժմ ամբողջ աշխարհը բախվել է այն փաստի հետ, որ մի ռեժիմ, որն ունի առաջադեմ ռազմական սարքավորումներ ու հնարավորություններ չի կարողացել հաղթահարել իր հակառակորդին, ով չունի այդ հնարավորություններից ոչ մեկը»։
Նա իսլամական երկրների պարտականությունների և գործունեության մասին նշել է,-«Որոշ իսլամական կառավարություններ, առերևույթ դատապարտել են Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները, իսկ ոմանք դեռ չեն դատապարտել, բայց դա անընդունելի է։ Հիմնական քայլը կլինի Սիոնիստական ռեժիմի կենսական զարկերակի կտրելը և իսլամական երկրները կողմից էներգիա և ապրանքներ այդ ռեժիմին մատակարարման կանխումը»։
Այաթոլլահ Խամենեին հավելել է,-«Ժողովուրդները շարունակելով իրենց հավաքներն ու ցույցերը չպետք է թույլ տան, որ Պաղեստինի ժողովրդի իրավազրկվածությունը մոռացվի»։