Քանանի. Սիոնիստների հանցագործությունների պատմական ամոթը հավերժ մնալու է պատմության մեջ
Անդրադառնալով Գազայում սիոնիստների ոճրագործություններին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ պատմական այս ամոթը հավերժ մնալու է պատմության մեջ։
Շնորհավորելով Հազրաթ Զեյնաբի և բուժքույրերի օրվա առիթով, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին իր անձնական էջում գրել է․-Այսօր այն պայմաններում ենք տոնում Հազրաթ Զեյնաբի ծննդյան տարեդարձը և Բուժքույրերի օրը, երբ ականատես ենք սիոնիստների ուղղակի և դիտավորյալ ոճրագործությանը՝ Գազայի հիվանդանոցների և բժշկական կենտրոնների դեմ։
Քանանին նշել է, որ մինչ այժմ Սիոնիստական ռեժիմի հարձակումները հանգեցրել են 198 բժիշկների, բուժքույրերի և բուժաշխատողների նահատակության, շտապօգնության 55 մեքենայի ոչնչացման և 25 հիվանդանոցների գործունեության դադարեցման։
Իրանի արտգործնախարարության խոսնակը հավաստիացրել է, որ աշխարհը երբեք չի մոռանա Շաֆայի հիվանդանոցում և Գազայի տասնյակ այլ հիվանդանոցներում անմեղ ու թերաճ նորածինների, հիվանդ ու անօգնական երեխաների ու կանանց հառաչանքն ու լացը և նահատակությունը, աշխարհը նաև չի մոռանա մանկասպան սիոնիստների և նրանց աջակիցների այս սարսափելի հանցագործությունների պատմական ամոթը։
Քանանին նշել է, որ սիոնիստ զավթիչների անխուսափելի պարտությունն ու ոչնչացումը տեղի կունենա ինչպես որ պատմության ընթացքում տեղի է ունեցել բոլոր զավթիչների ու ագրեսորների համար։
Այսօր (կիրակի)՝ 2023 թվականի նոյեմբերի 19-ին՝ հիջրեթի 1445 թվականի Ջումադի ալ-Ավալ ամսի հինգերորդ օրը՝ Հազրաթ Զեյնաբի ծննդյան օրն է։
Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում Հազրաթ Զեյնաբի ծննդյան օրը հռչակվել է բուժքույրերի օր: