Քանանի. Սիոնիստների ​​հանցագործությունների պատմական ամոթը հավերժ մնալու է պատմության մեջ
https://parstoday.ir/hy/news/iran-i209430-Քանանի._Սիոնիստների_հանցագործությունների_պատմական_ամոթը_հավերժ_մնալու_է_պատմության_մեջ
Անդրադառնալով Գազայում սիոնիստների ոճրագործություններին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ պատմական այս ամոթը հավերժ մնալու է պատմության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2023 14:34 Asia/Tehran
  • Քանանի. Սիոնիստների ​​հանցագործությունների պատմական ամոթը հավերժ մնալու է պատմության մեջ

Անդրադառնալով Գազայում սիոնիստների ոճրագործություններին, Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է, որ պատմական այս ամոթը հավերժ մնալու է պատմության մեջ։

Շնորհավորելով Հազրաթ Զեյնաբի և բուժքույրերի օրվա առիթով, Իրանի արտգործնախարարության խոսնակ՝ Նասեր Քանանին իր անձնական էջում գրել է․-Այսօր այն պայմաններում ենք տոնում Հազրաթ Զեյնաբի ծննդյան տարեդարձը և Բուժքույրերի օրը, երբ ականատես ենք սիոնիստների ուղղակի և դիտավորյալ ոճրագործությանը՝ Գազայի հիվանդանոցների և բժշկական կենտրոնների դեմ։

Քանանին նշել է, որ մինչ այժմ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումները հանգեցրել են 198 բժիշկների, բուժքույրերի և բուժաշխատողների նահատակության, շտապօգնության 55 մեքենայի ոչնչացման և 25 հիվանդանոցների գործունեության դադարեցման։

Իրանի արտգործնախարարության խոսնակը հավաստիացրել է, որ աշխարհը երբեք չի մոռանա Շաֆայի հիվանդանոցում և Գազայի տասնյակ այլ հիվանդանոցներում անմեղ ու թերաճ նորածինների, հիվանդ ու անօգնական երեխաների ու կանանց հառաչանքն ու լացը և նահատակությունը, աշխարհը նաև չի մոռանա մանկասպան սիոնիստների և նրանց աջակիցների այս սարսափելի հանցագործությունների պատմական ամոթը։

Քանանին նշել է, որ սիոնիստ զավթիչների անխուսափելի պարտությունն ու ոչնչացումը տեղի կունենա ինչպես որ պատմության ընթացքում տեղի է ունեցել բոլոր զավթիչների ու ագրեսորների համար։

Այսօր (կիրակի)՝ 2023 թվականի նոյեմբերի 19-ին՝ հիջրեթի 1445 թվականի Ջումադի ալ-Ավալ ամսի հինգերորդ օրը՝ Հազրաթ Զեյնաբի ծննդյան օրն է։

Իրանի Իսլամական Հանրապետության օրացույցում Հազրաթ Զեյնաբի ծննդյան օրը հռչակվել է բուժքույրերի օր: