Աբդոլլահյանը ու Լավրովն քննարկել են Գազայում տիրող իրավիճակը
Նոյեմբեր 19, 2023 16:56 Asia/Tehran
ԻԻՀ արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են իրավիճակը Գազայում, կողմերն ընդգծել են շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը։
«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում առկա իրավիճակին, ընդհանուր մտահոգություն է արտահայտվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության վերաբերյալ։
Ընդգծվել է շուտափույթ զինադադար կնքելու և տուժած խաղաղ բնակչությանը հրատապ օգնության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պիտակ