Քանանին արձագանքել է Զանգեզուրի մասին ամերիկացի դիվանագետի հայտարարությանը. Ամերիկացիները հոխորտում են
https://parstoday.ir/hy/news/iran-i209472-Քանանին_արձագանքել_է_Զանգեզուրի_մասին_ամերիկացի_դիվանագետի_հայտարարությանը._Ամերիկացիները_հոխորտում_են
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին երկուշաբթի օրը արձագանքելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի «անհեթեթ» հայտարարություններին, ասել է,-«Ամերիկացիները մեծ-մեծ են խոսում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2023 12:43 Asia/Tehran
  • Քանանին արձագանքել է  Զանգեզուրի մասին ամերիկացի դիվանագետի հայտարարությանը. Ամերիկացիները հոխորտում են

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին երկուշաբթի օրը արձագանքելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի «անհեթեթ» հայտարարություններին, ասել է,-«Ամերիկացիները մեծ-մեծ են խոսում»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենն ասել է,-«Կովկասում ցանկացած տարանցիկ միջանցք, որը ստեղծվի ուժով կամ Իրանի ներգրավմամբ, կարժանանա ԱՄՆ-ի շատ հուժկու պատասխանին և անշուշտ Զանգեզուրի միջանցքը Հայաստանի տարածքով է անցնելու»։ 

Նշելով, որ տարածաշրջանի երկրների համագործակցությունը և տարածաշրջանային խնդիրները ոչ մի կապ չունեն ամերիկացիների հետ, Իրանի արտգործնախարարության խոսնակն ընդգծել է.-«Իրանի համագործակցությունը տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, իրականացվում է երկու երկրների շահերի շրջանակներում։ Ամերիկացիները պետք է դադարեն միջամտել տարածաշրջանի երկրների հետ Իրանի բարեկամական հարաբերություններին»։

Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող և Հայաստանի հարավային հատվածների օկուպացման համար հիմք ստեղծող, այդ երկրի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» կեղծ ծրագրի իրականացման նկատմամբ Իրանի վճռական անհամաձայնության պատճառով, Թուրքիայի նախագահը խոսել է այս միջանցքի այլընտրանքային ծրագրի մասին։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նախկինում պնդում էր Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի բացման հարցում՝ առանց հաշվի առնելու այդ երկրի տարածքային ամբողջականությանն ուղղված վնասները,  ասել է, որ միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով, ինչը դրական գաղափար է։ Մենք անում ենք հնարավորը Զանգեզուրի միջանցքը բացելու համար։

Ավելի վաղ Իրանը դեմ է արտահայտվել Հայաստանի հարավով այս միջանցքի բացմանը, քանի որ այդ կեղծ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության, և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալուց բացի՝ այս երկիրը դնել մեկուսացման  կամ այլ խոսքով, «շրջափակման» մեջ:

Թեհրանն ընդգծել է, որ ոչ մի կերպ թույլ չի տա նման ծրագրի իրագործումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ասել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ոչ մի միջանցք չի կարող գործել։