Իրանցի երիտասարդներն ընդառաջել են Թեհրանում կայացած սուրճի ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i209496-Իրանցի_երիտասարդներն_ընդառաջել_են_Թեհրանում_կայացած_սուրճի_ցուցահանդեսը
Թեհրանի Իրանմալ միջազգային ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում չորս օր մեծ ընդունելությունից հետո, կիրակի օրն ավարտվեց սուրճի մասնագիտացված ցուցահանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2023 15:17 Asia/Tehran
  • Իրանցի երիտասարդներն ընդառաջել են Թեհրանում կայացած սուրճի ցուցահանդեսը

Թեհրանի Իրանմալ միջազգային ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում չորս օր մեծ ընդունելությունից հետո, կիրակի օրն ավարտվեց սուրճի մասնագիտացված ցուցահանդեսը:

Այս ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին Ինդոնեզիայի, Քենիայի, Վիետնամի դեսպանները և Իրանում Բրազիլիայի և Ուգանդայի դեսպանատների ներկայացուցիչներ,Պարենի և դեղորայքի կազմակերպության գլխավոր տնօրեն Մահմուդ Ալե-Բույեն և Iran Coffee-ի միության նախագահ Հեսամ Ռաբիին։ 

Սուրճի արդյունաբերության ոլորտում գործող շուրջ 60 ընկերություններ, այդ թվում՝ արտադրողներ, սուրճի բովողներ, կանաչ հատիկներ ներկրողներ, սրճարաններ և շարժական սրճարաններ և հարակից ոլորտներ, այս ցուցահանդեսում այցելուներին ներկայացրել են իրենց արտադրանքը, սարքավորումները և ծառայությունները:

Այս ցուցահանդեսը այցելուների, հատկապես երիտասարդների կողմից մեծ ընդունելության է արժանացել։

Աշխարհի ամենադառը ըմպելիքի Իրան ժամանման թվականը հստակ չէ, սակայն սուրճը դարձել է իրանցիների շրջանում տարածված ըմպելիքներից մեկը Սեֆյանների ժամանակաշրջանում (մ.թ. 1501-1736 թթ.):