Իրավանի․ Գազայի բնակիչներն ականատես են լինում ռազմական հանցագործությունների. Միայն կարեկցելը բավարար չէ
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ և դեսպան՝ Ամիռ Սաիդ Իրավանին ասել է.-Գազայի բնակիչները ականատես են լինում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող ռազմական հանցագործություններին ու մարդկության դեմ հանցագործություններին, և նման իրավիճակում կարեկցանքը բավարար չէ։
Ամիր Սաիդ Իրավանին երկուշաբթի օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ ավելացրել է.-Չնայած հրադադարի հաստատման համաշխարհային պահանջին, ներառյալ Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի հումանիտար պահանջը, Գազայի ժողովուրդը դեռևս տառապում է Սիոնիստական ռեժիմի բարբարոսական պատերազմից:
Նշելով, որ նման իրավիճակում կարեկցելը բավարար չէ, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան դիվանագետ ընդգծեց.-Ընդհանուր ակնկալիքն այն է, որ 121 անդամների մեծամասնությամբ հավանության արժանացած Գլխավոր ասամբլեայի բանաձևի հիմնական առանցքները, հատկապես անհապաղ և տեւական զինադադարի անհրաժեշտության մասին, կրկնվեին նաև Անվտանգության խորհրդի բանաձևի բովանդակության մեջ։
Իրավանին նշել է․- Ցավոք, չնայած Գլխավոր ասամբլեայի բանաձևին կողմ քվեարկելուն, Անվտանգության խորհրդի որոշ անդամներ վետո դնելու սպառնալիքի պատճառով, չհամաձայնվեցին այս բանաձևին ավելացնել հրադադարի պահանջը։ Այս գործողության արդյունքում Անվտանգության խորհրդի բանաձեւում բացակայում են պատերազմին վերջ տալու համար բավարար դրույթներ, որոնք կարող էին կասեցնել Գազայում խաղաղ բնակչության դեմ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները:
2023 թվականի հոկտեմբերի 27-ին, Պաղեստինի հարցով իր արտահերթ նիստում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հավանություն է տվել արաբական երկրների առաջարկած բանաձևին՝ Պաղեստինի դիմադրության և Սիոնիստական ռեժիմի միջև հակամարտությունների վերաբերյալ և կոչ է արել անհապաղ մարդասիրական հրադադար հաստատել և դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում։ Այս բանաձեւը հավանության է արժանացել 120 կողմ, 14 դեմ եւ 45 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԱՄՆ-ն դեմ է քվեարկել այս բանաձեւին։
Իրաքի ձեռնպահ քվեարկության փոփոխությունից եւ այն դրական քվեարկության վերածելուց հետո, այս բանաձևը վերջնականապես վավերացվել է հետևյալ ձայներով՝ 121 կողմ, 13 դեմ եւ 45 ձեռնպահ ձայներ։