Ամիր Աբդոլլահյան․Կշարունակենք քաղաքական աջակցություն ցուցաբերել Դիմադրությանը
https://parstoday.ir/hy/news/iran-i209508-Ամիր_Աբդոլլահյան_Կշարունակենք_քաղաքական_աջակցություն_ցուցաբերել_Դիմադրությանը
Նշելով, որ ներգրավված չենք եղել ՀԱՄԱՍ-ի գործողության մեջ, և դա ամբողջովին պաղեստինյան որոշում է, ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է.-Կշարունակենք զավթողականության դեմ քաղաքական աջակցություն ցուցաբերել Դիմադրությանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 08:26 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան․Կշարունակենք քաղաքական աջակցություն ցուցաբերել Դիմադրությանը

Նշելով, որ ներգրավված չենք եղել ՀԱՄԱՍ-ի գործողության մեջ, և դա ամբողջովին պաղեստինյան որոշում է, ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է.-Կշարունակենք զավթողականության դեմ քաղաքական աջակցություն ցուցաբերել Դիմադրությանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում CBS News-ին տված հարցազրույցում Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ասել է.-Տարածաշրջանի ամերիկյան բոլոր բազաներից իսրայելական ռեժիմին տրամադրվում են պատերազմի զենքեր, այդ թվում՝ արգելված զենքեր, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը ​​ակնհայտորեն ներգրավված է Գազայի դեմ պատերազմի և Գազայի ցեղասպանության մեջ։

Նա նշել, որ հութիները Եմենի հասարակության և ներկայիս քաղաքական համակարգի կարևոր մասն են, և նրանք որոշումներ են կայացնում և գործում իրենց շահերի շրջանակներում, թեև հստակ նշել են, որ անտարբեր չեն լինելու Գազայում ցեղասպանության նկատմամբ։

Իրանի արտգործնախարարն ասել է․-Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի շահերի դեմ գործած խմբավորումները կայացրել են իրենց որոշումները և գործել իրենց եզրակացությունների և որոշումների հիման վրա։

Աբդոլլահյանի խոսքով՝ Սպիտակ տունը ուղերձ է հղում Իրանին և ասում, որ չի ձգտում ընդլայնել պատերազմի շրջանակը և փորձում է մարդասիրական օգնություն ուղարկել և դադարեցնել պատերազմը հումանիտար ճանապարհով, սակայն մինչ այս պահը ԱՄՆ-ը ​​երբեք չի դրսևորել պատերազմը դադարեցնելու իր վճռականությունը, այլև մեծացրել է պատերազմի ինտենսիվությունը, հետևաբար ԱՄՆ-ը ​​պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար:

Աբդոլլահյանը նշել է, որ օկուպացված տարածքներն ունեն իրենց օրենքները միջազգային իրավունքի տրամաբանության մեջ, և ըստ միջազգային իրավունքի, օկուպացված երկրի ժողովուրդը կարող է նույնիսկ զինված պատերազմի մեջ մտնել՝ պաշտպանվելու համար, սակայն մենք զավթողականության դեմ պաղեստինյան ազատագրական խմբավորում՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունները համարում ենք լիովին միջազգային իրավունքի շրջանակներում։ 

Իսրայելը օկուպացիոն տերություն է: Միջազգային իրավունքը, որը գրվել է ԱՄՆ-ում և Արևմուտքում, օկուպացված երկրի քաղաքացիներին իրավունք է տալիս զենք կրել և պաշտպանվել։ Եթե ​​Գազայում պատերազմն ու ցեղասպանությունը շարունակվեն, պատերազմի շրջանակների ընդլայնումն անխուսափելի է լինելու,-ասել է ԻԻՀ արտգործնախարարը։