Առաջիկայում կայանալու է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխների դատավարությունը
Իրանի Իսլամական Հանրապետության դատական իշխանության խոսնակը հայտնել է,որ առաջիկայում կայանալու է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման պարագլուխների դատավարությունը։
Իրանի դատական իշխանության խոսնակ Մասուդ Սեթայեշին ասել է.-«Թեհրանի Քրեական դատարանը,որը քննում է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հիմնական անդամներին և հանցագործ պարագլուխներին ուղղված մեղադրանքները, 2023 թվականի դեկտեմբերի 12-ին հրապարակային դատավարություն է անցկացնելու նրանց գործով»։
Իրանում ահաբեկչական դեպքերի գործով գրանցվել է 17 հազար անմեղ զոհերի անուն, ինչը ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման բռնությունների վառ ապացույցն է։
Իրանի դատական իշխանության խոսնակն այսօր (երեքշաբթի) մամուլի ասուլիսում ասել է,-«Լայնածավալ և բարդ քննչական աշխատանքներ կատարելուց և բոլոր օրինական ընթացակարգերն անցնելուց և գլխավոր ու հեղափոխության դատախազության կողմից մեղադրական եզրակացությունից հետո, վերջապես քրեական դատարանն իրականացնելու է Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման հիմնական անդամների և հանցագործ պարագլուխների դատավարությունը»։
Դատական իշխանության խոսնակը հավելել է. -«Այս դատարանում Իրանի ժողովրդի դեմ այս ատելի խմբավորման յուրաքանչյուր հանցագործություն և դավաճանություն հետաքննվելու և օրինական որոշում է կայացվելու, և այդ որոշումն իրականացվելու է հաստատակամորեն՝ օիրնական չափանիշներին համապատասխան»։