Անցկացվել է Իրանի ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտավարական զորավարժությունը
Այսօր Քերմանում անցկացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտավարական զորավարժությունը։
Երեքշաբթի առավոտյան Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի ներկայությամբ Քերման նահանգում տեղի է ունեցել ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտավարական զորավարժությունը՝ Պահապանների կորպուսի ցամաքային զորքերի քաջարի մարտիկների մարտական, պաշտպանական և օպերատիվ կարողությունները ցուցադրելու նպատակով։
Գեներալ-մայոր Բաղերին բարձր գնահատելով այս զորավարժության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը, ասել է,- Այս զորավարժությունը զինված ուժերի հզորության մի փոքր մասն էր, որ ցուցադրվեց։ Այսօր Իրանի զինված ուժերի հզորությունը հայտնի է, և թշնամիները լիովին գիտակցում են այս հզորությունը։
Նշելով, որ այսօր երկրում տիրում է կայուն անվտանգություն՝ զինված ուժերի զգոնության, հզորության և մշտապես ասպարեզում ներկայության շնորհիվ, գեներալ-մայոր Բաղերին հավելել է,- Իրանի զինված ուժերն իրենց իրականությունն են ցուցադրում մարտի դաշտում։ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ զինված ուժերը դույզն չափով չեն զլանալու երկրի անվտանգության ապահովման հարցում։