Անցկացվել է Իրանի ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի մարտավարական զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i209522-Անցկացվել_է_Իրանի_ԻՀՊԿ_ի_ցամաքային_զորքերի_մարտավարական_զորավարժությունը
Այսօր Քերմանում անցկացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտավարական զորավարժությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2023 14:09 Asia/Tehran

Այսօր Քերմանում անցկացվել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի մարտավարական զորավարժությունը։

Երեքշաբթի առավոտյան Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի ներկայությամբ Քերման նահանգում տեղի է ունեցել  ԻՀՊԿ-ի  ցամաքային զորքերի մարտավարական զորավարժությունը՝ Պահապանների կորպուսի ցամաքային զորքերի քաջարի մարտիկների մարտական, պաշտպանական և օպերատիվ կարողությունները ցուցադրելու նպատակով։ 

Գեներալ-մայոր Բաղերին բարձր  գնահատելով այս զորավարժության ընթացքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը, ասել է,- Այս զորավարժությունը զինված ուժերի  հզորության մի փոքր մասն էր, որ ցուցադրվեց։  Այսօր Իրանի զինված ուժերի հզորությունը  հայտնի է, և թշնամիները լիովին գիտակցում են այս հզորությունը։ 

Նշելով, որ այսօր երկրում տիրում է կայուն անվտանգություն՝ զինված ուժերի զգոնության, հզորության և մշտապես  ասպարեզում  ներկայության շնորհիվ, գեներալ-մայոր Բաղերին  հավելել է,- Իրանի զինված ուժերն իրենց իրականությունն են ցուցադրում մարտի դաշտում։ Իրանի ժողովուրդը պետք է վստահ լինի, որ զինված ուժերը  դույզն չափով չեն զլանալու  երկրի անվտանգության ապահովման հարցում։