Նոյեմբեր 21, 2023 17:47 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ի հետ Իրանի 30 միլիարդ դոլարի առևտրային կարողությունը

Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրենը հայտարարել է. -«ԵԱՏՄ-ի հետ Իրանի առևտրային կարողությունը կազմում է 30 միլիարդ դոլար։ Եվրասիական տնտեսական միության հինգ անդամ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Հայաստանը և Բելառուսը»։

ԵԱՏՄ-ի երկրորդ մասնագիտացված  ցուցահանդեսի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում Մոհամմադ Սադեղ Ղանադզադեն նշելով, որ Եվրասիական տնտեսական միության անդամ հինգ  երկրների ներմուծումը կազմում է 380 մլրդ դոլար,  հավելել է, -«ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը,  Իրանին կընձեռի  մեծ հնարավորություն և պայմաններ կստեղծի հետագա տնտեսական համագործակցության համար»։

Ընդգծելով, որ Եվրասիական տնտեսական միությունն Իրանի համար մեծ շուկա է, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության փոխտնօրենն ասել է.- «Իրանն առավելաբար  ներկրում է հումք և հիմնական ապրանքներ, սակայն ավելի բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների, այդ թվում տեխնոլոգիաների, դեղագործական արտադրանքների և առաջադեմ արդյունաբերության արտահանման կարողությունն օգտագործելու համար,ազատ առևտուրը կարող է ճանապարհ բացել»։

 

Պիտակ