Լիբանանի հարավում նահատակվել են «Ալ-Մայադին»-ի հեռուստաալիքի երկու թղթակիցներ
https://parstoday.ir/hy/news/iran-i209556-Լիբանանի_հարավում_նահատակվել_են_Ալ_Մայադին_ի_հեռուստաալիքի_երկու_թղթակիցներ
Արձագանքելով Լիբանանի հարավում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով «Ալ-Մայադին» հեռուստաալիքի երկու թղթակիցների նահատակությանն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն X սոցիալական ցանցում արած գրառման մեջ նշել է.
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 06:13 Asia/Tehran
  • Լիբանանի հարավում նահատակվել են «Ալ-Մայադին»-ի հեռուստաալիքի երկու թղթակիցներ

Արձագանքելով Լիբանանի հարավում Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով «Ալ-Մայադին» հեռուստաալիքի երկու թղթակիցների նահատակությանն ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն X սոցիալական ցանցում արած գրառման մեջ նշել է.

«Գազայի հատվածում և  Լիբանանի հարավում իսրայելական կեղծ ռեժիմի դաժան հարձակումների հետևանքով տասնյակ լրագրողների և օպերատորների, այդ թվում՝ «Ալ-Մայադին»-ի երկու  լրագրողների նահատակությունը վկայում է այն մասին, թե որքան կարևոր է լրագրողները դերը՝ Իսրայելի ռեժիմի ցեղասպանությունն ու պատերազմական հանցագործությունները լուսաբանելու և աշխարհի հասարակական կարծիքը արթնացնելուի հարցում»։

Երեքշաբթի օրը, Լիբանանի հարավում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված  ռմբակոծության հետևանքով, նահատակվել են «Ալ-Մայադին»-ի հեռուստաալիքի լրագրող Ֆարահ Օմարը և ֆոտոլրագրող Ռաբի ալ-Մաամարին:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ  Նասեր Քանանի Չաֆին  նույնպես, արձագանքելով լրագրողների նահատակությանը, հայտարարել է. «Դիտավորյալ սպանելով լրագրողներին ու ճշմարտությունը լուսաբանողներին, սիոնիստ հանցագործները չեն կարող լռեցնել աշխարհում Պաղեստինի ճնշված ժողովրդի աղաղակի արձագանքները»:  

ԻԻՀ ռադոիհեռուստատեսության արտասհամանյան բաժնի պատասխանատու Ահմեդ Նոռուզին, «Ալ-Մայադին» ցանցի տնօրենների խորհրդի նախագահ Ղասան Բին Ջադոյին  ուղղված ցավակցական ուղերձում գրել է. «Դիմադրության իրազեկման ճանապարհը կշարունակվի չնայած բոլոր դժվարություններին: Իսրայելի իրական դեմքը կբացահատվի, իսկ ճշմարտության խոսքը կմնա բարձունքում»: 

Նա հավելել է. «Այս երկու նահատակ լրագրողները միացան 60 նահատակ լրագրողներին, ինչպես նաև Գազայի հատվածի վրա սիոնիստների ոտնձգությունների ժամանակ և դեպի Երուսաղեմ տանող ճանապարհին նահատակվածներին»: