Գազայի վերաբերյալ ԻԻՀ նախագահի առաջարկներն ուղղված ԲՐԻԿՍ-ի առաջնորդներին
https://parstoday.ir/hy/news/iran-i209560-Գազայի_վերաբերյալ_ԻԻՀ_նախագահի_առաջարկներն_ուղղված_ԲՐԻԿՍ_ի_առաջնորդներին
Գազայի իրավիճակի վերաբերյալ ԲՐԻԿՍ խմբի առցանց հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին խմբի անդամ երկրների ղեկավարներին 7 առաջարկ է ներկայացրել՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու և Գազայի ժողովրդին օգնելու վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 07:03 Asia/Tehran
  • Գազայի վերաբերյալ ԻԻՀ նախագահի առաջարկներն ուղղված ԲՐԻԿՍ-ի առաջնորդներին

Գազայի իրավիճակի վերաբերյալ ԲՐԻԿՍ խմբի առցանց հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին խմբի անդամ երկրների ղեկավարներին 7 առաջարկ է ներկայացրել՝ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները դադարեցնելու և Գազայի ժողովրդին օգնելու վերաբերյալ:

Ռայիսին հայտարարել է. «Նկատի ունենալով խաղաղություն և անվտանգություն հաստատելու առաքելությունն իրականացնելու հարցում ՄԱԿ-ի ԱԽ անկարողությունը և  զինադադարի համար պարտադիր բանաձևի ընդունմանը խոչընդոտելը, անհրաժեշտ է, որ ԲՐԻԿՍ անդամ երկրները, հանուն խաղաղության դաշինքի շրջանակներում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունեն բանաձև, որը Սիոնիստական ռեժիմին կպարտավորեցնի դադարեցնել Գազայի ժողովրդի դեմ հանցագործությունները»: 
 

Շարունակելով ներկայացնել իր առաջարկները, Ռայիսին հավելել է. «Սիոնիստական ռեժիմի շարունակական հարձակումները հիվանդանոցների, բժշկական կենտրոնների և կրոնական վայրերի վրա, ինչպես նաև կանանց ու երեխաների, բժիշկների, բուժքույրերի և լրագրողների սպանությունները ահաբեկչական գործողություններ են, և անհրաժեշտ է այս կեղծ ռեժիմը ճանաչել որպես ահաբեկչական ռեժիմ, իսկ նրա բանակը՝ որպես ահաբեկչական կազմակերպություն»։

Երրորդ առաջարկի մասին խոսելիս, Ռայիսին նշել է. «Իրանն աջակցում է  Գազայում Իսրայելի  հանցագործությունները Միջազգային քրեական դատարան ներկայացնելու ուղղությամբ մի շարք երկրների ջանքերին և կարծում է, որ Իսրայելից բացի, Միացյալ Նահանգները նույնպես պետք է դատվի Միջազգային դատարանում՝ մարդկության դեմ հանցագործությունների և մանկասպանության համար»։

ԻԻՀ նախագահի չորրորդ առաջարկը վերաբերվում է Գազայի շրջափակումը ճեղքելու և Գազա մարդասիրական օգնություն ուղարկելու մշտական և անվտանգ ճանապարհ ստեղծելու համար ԲՐԻԿՍ անդամ երկրների հավաքական գործողությունների անհրաժեշտությանը: 

ԻԻՀ նախագահը  շարունակել է. «Հաշվի առնելով աննախադեպ հանցագործությունները և մի ռմբակոծությունները և արգելված զենքի օգտագործումը, ինչպիսին է սպիտակ ֆոսֆորը, անհրաժեշտ է, որ ԲՐԻԿՍ-ի անդամները արագ հետաքննություն անցկացնեն այս կապակցությամբ՝ ստեղծելով հատուկ միջազգային առաքելություն և հրապարակեն համապատասխան զեկույց, որպեսզի ապահովվեն ռեժիմի ղեկավարների ու պաշտոնյաների պատժի հիմքերը»։

Նախագահի ոխսքով. «Նկատի ունենալով իսրայելական կեղծ ռեժիմի շարունակական հանցագործությունները և ռասիստական բնույթը՝ ազատ երկրներն ակնկալում են, որ բոլոր կառավարությունները, հատկապես՝ ԲՐԻԿՍ-ի անդամները, անհապաղ օրակարգ մտցնեն Սիոնիստական ռեժիմի հետ իրենց քաղաքական, տնտեսական և ռազմական հարաբերությունների ամբողջական դադարեցումը: Ռազմական և տնտեսական ոլորտներում այս ռեժիմի հետ փոխգործակցության շարունակությունը նշանակում է նպաստել կանանց և երեխաների սպանությունների շարունակմանը, ինչը դատապարտվել է բոլոր ազգերի  կողմից»: 

Էբրահիմ Ռայիսին նշել է. «Պաղեստինի ժողովրդի ինքնապաշտպանության և գրավյալ տարածքների ազատագրման պայքարի իրավունքի ճանաչմանն աջակցում են  բոլոր կառավարություններն ու ազատ ժողովուրդները։ Իսկ ԲՐԻԿՍ-ի աջակցությունն այս իրավունքին ցույց կտա, որ մենք կատարել ենք մեր բարոյական և մարդկային պարտքը»։

Ելույթի վերջում Ռայիսին նշել է. «Իրանը կարծում է, որ վերջնական լուծումը, որը կհանգեցնի Արևմտյան Ասիայում և աշխարհում տևական խաղաղության և կայունության, միասնական Պաղեստին պետության ձևավորումն է՝ հանրաքվեի անցկացմամբ, որը  հիմնված կլինի «մեկ ձայն յուրաքանչյուր պաղեստինցու համար» ժողովրդավարական սկզբունքի վրա»։