Իրանի Արաք քաղաքում բացվել է 16-րդ արդյունաբերական ցուցահանդեսը
ԻԻՀ արդյունաբերական մայրաքաղաք Արաքում բացվել է Իրանի արդյունաբերության 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսը:
Ավելի քան 150 խոշոր արդյունաբերական և արտադրական իրանական ընկերություններ արդյունաբերության 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացրել են իրենց վերջին ձեռքբերումները։

Ցուցահանդեսին մասնակցում են արդյունաբերական և լեռնահանքային մեքենաշինական ընկերություններ, նավթի ու գազի, նավթաքիմիայի, էլեկտրակայանների ոլորտում գործող, արդյունաբերական, տեխնիկական և ինժեներական սարքավորումներ արտադրող և գիտահենք ավելի քան 20 ընկերություններ։

Իրանական ընկերություններն օգտագործելով աշխարհի նորագույն տեխնոլոգիաները, ապահովում են երկրի կենսական կարիքները արդյունաբերական տարբեր ոլորտներում, հատկապես նավթի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև ունեն արտահանման կարողություններ:
Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին:

