Իրանի Արաք քաղաքում բացվել է 16-րդ արդյունաբերական ցուցահանդեսը
https://parstoday.ir/hy/news/iran-i209568-Իրանի_Արաք_քաղաքում_բացվել_է_16_րդ_արդյունաբերական_ցուցահանդեսը
ԻԻՀ արդյունաբերական մայրաքաղաք Արաքում բացվել է Իրանի արդյունաբերության 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2023 07:42 Asia/Tehran

ԻԻՀ արդյունաբերական մայրաքաղաք Արաքում բացվել է Իրանի արդյունաբերության 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսը:

Ավելի քան 150 խոշոր արդյունաբերական և արտադրական իրանական ընկերություններ  արդյունաբերության 16-րդ մասնագիտացված ցուցահանդեսում  ներկայացրել են  իրենց   վերջին ձեռքբերումները։

Ցուցահանդեսին  մասնակցում են արդյունաբերական և լեռնահանքային մեքենաշինական ընկերություններ, նավթի ու գազի,  նավթաքիմիայի, էլեկտրակայանների ոլորտում գործող, արդյունաբերական, տեխնիկական և ինժեներական սարքավորումներ արտադրող և գիտահենք ավելի քան 20 ընկերություններ։

Իրանական ընկերություններն օգտագործելով աշխարհի նորագույն տեխնոլոգիաները, ապահովում են երկրի  կենսական կարիքները արդյունաբերական տարբեր ոլորտներում, հատկապես նավթի և նավթաքիմիական արդյունաբերության ոլորտում, ինչպես նաև ունեն արտահանման կարողություններ:
Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա նոյեմբերի 24-ին: