Գեներալ Ֆադավի. Պաղեստինի ժողովրդի ուժն ապշեցրել է աշխարհը
https://parstoday.ir/hy/news/iran-i209728-Գեներալ_Ֆադավի._Պաղեստինի_ժողովրդի_ուժն_ապշեցրել_է_աշխարհը
ԻՀՊԿ փոխհրամանատարը հայտարարել է, որ քարերը նախկինում պաղեստինցիների միակ զենքն էին, իսկ այսօր պաղեստինցիները զինված են ժամանակակից զենքով, ուժեղ են ու ապշեցրել են աշխարհի բոլոր տերություններին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2023 06:40 Asia/Tehran
  • Գեներալ Ֆադավի. Պաղեստինի ժողովրդի ուժն ապշեցրել է աշխարհը

ԻՀՊԿ փոխհրամանատարը հայտարարել է, որ քարերը նախկինում պաղեստինցիների միակ զենքն էին, իսկ այսօր պաղեստինցիները զինված են ժամանակակից զենքով, ուժեղ են ու ապշեցրել են աշխարհի բոլոր տերություններին։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝  գեներալ Ալի Ֆադավին ասել է.  ««Ալ-Աղսայի փոթորիկ» գործողությունն այնպիսի ծանր հարված հասցրեց Իսրայելին, որ աշխարհի չարագործները շտապեցին օկուպացված տարածքներ՝ կանխելու այս հանցավոր ռեժիմի փլուզումը»:


Գեներալ Ֆադավին հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երկրներն իրենց ողջ ուժով կանգնել  են Սիոնիստական ռեժիմի կողքին՝ հավելելով, որ Դիմադրության մարտիկների նահատակության մասին փաստող ոչ մի պատկեր չկա։
Նա նշել է, որ Գազայի ժողովուրդը էպոս է կերտել այս ճակատամարտում, հավելելով, որ հրադադարը պահանջել են Իսրայելի ռեժիմը և արևմտյան երկրները, քանի որ ճնշումների են ենթարկվել ինչպես իրենց երկրների ներսում, այնպես էլ մարտի դաշտում։
Գեներալ Ֆադավին հայտարարել է, որ Դիմադրության ճակատը տարածվել է ողջ տարածաշրջանով, հավելելեով. «Ժամանակին Եմենը դիմադրության ճակատում ամենաաղքատ երկիրն էր, բայց այսօր Եմենն այնպիսի հզորության է հասել, որ ունակ է խոցել ամերիկյան ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքը»։