Իրանի ոչ նավթային արտահանման ծավալն աճել է 27 տոկոսով
Նոյեմբեր 25, 2023 12:08 Asia/Tehran
Իրանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է.- «Իրանը վերջին ութ ամսում իրականացրել է 90 միլիոն տոննա ոչ նավթային արտահանում՝ ավելի քան 32 միլիարդ դոլարի արժողությամբ, որը նախորդ տարվա համեմատ, քաշային առումով աճել է 27 տոկոսով, իսկ արժեքի առումով՝ 1,6 տոկոսով»։
Այս նախարարության հայտարարության համաձայն՝ Իրանի արտաքին առևտրի վերջին ութ ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ընթացքում Իրանն իրականացրել է ընդհանուր առմամբ 24,7 մլն տոննա ներմուծում 42,1 մլրդ դոլարի արժողությամբ, ինչը քաշային առումով աճել է մոտ 4 տոկոսով, իսկ արժեքի առումով՝ մոտ 12 տոկոսով։