Իրանի էլեկտրաէներգիան մոտեցել է Եվրոպային
Իրանական «Թավանիր» ընկերության փոխանցումների և արտաքին առևտրի գծով փոխնախագահն ասել է.-«Եվրոպա էլեկտրաէներգիայի արտահանման համար անհրաժեշտ պլանավորումն ու քայլերն իրականացվել են, ընթացքի մեջ են Իրանի և Ռուսաստանի միջև հաղորդակցության «Էյր» և «Ագիր» երկու նախագծերը։
ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, ընդգծելով, որ Թուրքիայի սինխրոնիզացիայից հետո ապահովված է Իրանի և Եվրոպայի միջև էլեկտրաէներգիայի միացման հնարավորությունը, Մոհամմադ Ալահդադը հայտարարել է. «Ներկայումս Թուրքիայի տարածքով կարող ենք արտահանել 400 մեգավատ էլեկտրադէներգիա, որը շուտով կհանձնվի շահագործման»։
Ալահդադը հավելեց, որ Ադրբեջանի և Հայաստանի տարածքով հնարավոր է էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա և էլեկտրաէներգիա փոխանակել Ռուսաստանի հետ, իսկ Air պրոյեկտի էլեկտրահաղորդման գծերն ուժեղացնելով հնարավոր կլինի մինչև 1000 մեգավատ հզորությամբ էլեկտրաէներգիա արտահանել և ներմուծել։
Այդ ծրագրերի իրականացումն արագացնելու նպատակով «Թավանիր» ընկերության փոխանցումների և արտաքին առևտրի գծով փոխնախագահն ընդգծել է դիվանագիտության կիրառման և ներգրավված երկրներում նախագծերին առաջնահերթության տալու անհրաժեշտությունը՝ ներդրումներ անելու հնարավորություն ստեղծելով և պլանավորելով։