Իրանի «խիստ կարեւոր եւ ազդեցիկ» դերատարության հաստատումը Գազայում հրադադարի համաձայնագրում
https://parstoday.ir/hy/news/iran-i209756-Իրանի_խիստ_կարեւոր_եւ_ազդեցիկ_դերատարության_հաստատումը_Գազայում_հրադադարի_համաձայնագրում
Կատարում Իրանի նորանշանակ դեսպանը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրում Իրանի դերակատարությունը «շատ կարևոր և ազդեցիկ» է բնութագրել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2023 14:00 Asia/Tehran
  • Իրանի «խիստ կարեւոր եւ ազդեցիկ» դերատարության հաստատումը Գազայում հրադադարի  համաձայնագրում

Կատարում Իրանի նորանշանակ դեսպանը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրում Իրանի դերակատարությունը «շատ կարևոր և ազդեցիկ» է բնութագրել։

ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում Կատարում Իրանի նորանշանակ դեսպան Ալի Սալեհ Աբադին մատնանշել է Իրանի դերակատարությունը Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրում՝ ասելով, որ տարբեր ոլորտներում Իրանի Իսլամական Հանրապետության շատ կարևոր և ազդեցիկ դերակատարության շնորհիվ մենք ականատես եղանք, որ ի վերջո հաստատվեց հրադադարի համաձայնությունը պատերազմը դադարեցնելու համար։

Սալեհ Աբադին հավելեց.-«Ես, որպես մի անձ, ով ներկա է եղել Դոհայի բանակցությունների ողջ գործընթացին, ասում եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության 13-րդ շրջանի կառավարության և արտաքին գործերի նախարարության, և հատկապես դոկտոր Ամիր Աբդոլլահյանի (Իրանի ԱԳ նախարար) դերակատարումը շատ կարևոր և արդյունավետ էր: Հուսով ենք, որ ապագայում տեղի ունեցող զարգացումները օգտակար կլինեն  Պաղեստինի ճնշված ժողովրդի համար»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին, հաստատելով Իրանի միջնորդությունը թաիլանդցի գերիների ազատ արձակման հարցում՝ ասել է, -«Իրանին ուղղված թաիլանդական իշխանությունների դիմումից և թաիլանդցի գերիների ազատ արձակման գործընթացը դյուրացնելու գործում օժանդակելու խնդրանքից ելնելով՝ հարցին համատեղ կերպով հետամուտ էին Իրանի Իսլամական Հանրապետությունը և Կատարը։ Այս խնդրանքը ուշադրության է արժանացել նաև ՀԱՄԱՍ-ի իշխանությունների կողմից, և նախօրեին ժամանակավոր զինադադարի հաստատմամբ ազատ են արձակվել թայլանդցի մի քանի գերիներ»։