Թեհրանում կայացել է «Մարիամի արցունքները» միջազգային համաժողովը
https://parstoday.ir/hy/news/iran-i209770-Թեհրանում_կայացել_է_Մարիամի_արցունքները_միջազգային_համաժողովը
Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան զուգահեռ, այսօր (շաբաթ) Թեհրանի միջազգային գագաթնաժողովների դահլիճում մեկնարկել է Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության դեմ կանանց համաշխարհային համերաշխության՝ «Մարիամի արցունքները» խորագրով միջազգային համաժողովը՝ իրանցի և օտարերկրացիների հյուրերի, տարբեր երկրներից ժամանած մի խումբ միջազգային կին մտավորականների ու ակտիվիստների մասնակցությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2023 15:09 Asia/Tehran

Նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվան զուգահեռ, այսօր (շաբաթ) Թեհրանի միջազգային գագաթնաժողովների դահլիճում մեկնարկել է Սիոնիստական ​​ռեժիմի ցեղասպանության դեմ կանանց համաշխարհային համերաշխության՝ «Մարիամի արցունքները» խորագրով միջազգային համաժողովը՝ իրանցի և օտարերկրացիների հյուրերի, տարբեր երկրներից ժամանած մի խումբ միջազգային կին մտավորականների ու ակտիվիստների մասնակցությամբ։

Այս համաժողովում Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Մոհամմադ Մեհդի Էսմայիլին ասաց. «Պաղեստինի ավելի քան հարյուրամյա դիմադրության պատմությունը լի է այս երկրամասի հզոր կանանց ներկայությամբ, և երբեք չի եղել ժամանակաշրջան՝ առանց կանանց և աղջիկների դերակատարության։

 

Էսմայիլին հավելեց. «Իհարկե, ոչ մի շարժում արդյունքի չի հասնի, քանի դեռ կանայք չեն կանգնել այդ շարժման կողքին։ Դիմադրության ոգին իմաստավորվում և էպիկական է դառնում կանանց ներկայությամբ»:

Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարն ընդգծեց, որ  Սրբազան պաշտպանության օրերին մայրերը, կանայք և քույրերը Իսլամական հեղափոխության հաղթանակի հիմնական առանցքներն էին, քանի որ հենց այդ կանայք էին տղամարդկանց ուղարկում ռազմաճակատներ։

Էսմայիլին նաև հավելել է. «Այսօր, եթե Գազայի բնակիչները ապշեցրել են աշխարհի ժողովրդին իրենց դիմադրությամբ, ապա դա այդ ասպարեզում կանանց ներկայության բերումով  է»: