Ծովակալ Սայարի. Մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովերում
https://parstoday.ir/hy/news/iran-i209792-Ծովակալ_Սայարի._Մենք_պետք_է_իշխանություն_ունենանք_բաց_ծովերում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալն ընդգծեց. Մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2023 12:36 Asia/Tehran
  • Ծովակալ Սայարի. Մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովերում

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալն ընդգծեց. Մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովում։

Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային նավատորմերը մշտական ​​և արդյունավետ ներկայություն ունեն տարածաշրջանային ջրերում և միջազգային ծովերում:

ԻՌՆԱ-ի հետ զրույցում բանակի համակարգողի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովերում, որպեսզի կարողանանք հետամուտ լինել ծովային զարգացմանը և նշել. «Եթե չլինի ծովային իշխանություն և անվտանգություն, զարգացում չի լինելու»։

Բանակի համակարգողի տեղակալը հավելեց. -Ծովերում համակողմանի ներկայությունը, Մաքրանի ափերի զարգացումը, Մաքրանի ափերին զորքերի տեղակայումը, ծովերում շարունակական և շուրջօրյա ներկայությունը և ծովերում անվտանգության հաստատումը  բանակի և հատկապես ռազմածովային ուժերի ծրագրերից են։

Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից ծովային զարգացման ընդհանուր քաղաքականության հայտարարության մասին ասել է. -Ծովային զարգացման հարցում, որի ընդհանուր քաղաքականությունը հայտարարվել է  առաջնորդի կողմից, բանակում ունենք ծովային իշխանության  անվամբ ծրագիր, որը նախատեսված է գերագույն հրամանատարության կողմից։