Ծովակալ Սայարի. Մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովերում
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալն ընդգծեց. Մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովում։
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային նավատորմերը մշտական և արդյունավետ ներկայություն ունեն տարածաշրջանային ջրերում և միջազգային ծովերում:
ԻՌՆԱ-ի հետ զրույցում բանակի համակարգողի տեղակալ, ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հայտարարել է, որ մենք պետք է իշխանություն ունենանք բաց ծովերում, որպեսզի կարողանանք հետամուտ լինել ծովային զարգացմանը և նշել. «Եթե չլինի ծովային իշխանություն և անվտանգություն, զարգացում չի լինելու»։
Բանակի համակարգողի տեղակալը հավելեց. -Ծովերում համակողմանի ներկայությունը, Մաքրանի ափերի զարգացումը, Մաքրանի ափերին զորքերի տեղակայումը, ծովերում շարունակական և շուրջօրյա ներկայությունը և ծովերում անվտանգության հաստատումը բանակի և հատկապես ռազմածովային ուժերի ծրագրերից են։
Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի կողմից ծովային զարգացման ընդհանուր քաղաքականության հայտարարության մասին ասել է. -Ծովային զարգացման հարցում, որի ընդհանուր քաղաքականությունը հայտարարվել է առաջնորդի կողմից, բանակում ունենք ծովային իշխանության անվամբ ծրագիր, որը նախատեսված է գերագույն հրամանատարության կողմից։