Առաջիկայում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար
https://parstoday.ir/hy/news/iran-i209824-Առաջիկայում_Իրանի_Ռուսաստանի_և_Ադրբեջանի_էլեկտրաէներգետիկ_համակարգերը_կինտեգրվեն._Իրանի_էներգետիկայի_նախարար
Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2023 15:56 Asia/Tehran
  • Առաջիկայում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը կինտեգրվեն. Իրանի էներգետիկայի նախարար

Աշխատանքային հանդիպում է կայացել Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարների միջև, որում ուսումնասիրվել են երեք երկրի էլեկտրաէներգետիկ համակարգերի միավորման նախագծի իրականացման մանրամասները, այս հարցով առաջիկայում ևս մեկ հանդիպում տեղի կունենա, հայտնել է Իրանի էներգետիկայի նախարարը։ Այս մասին գրում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Մենք հուսով ենք, որ առաջիկա առավելագույնը 6 ամսվա ընթացքում Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրահամակարգերը կսկսեն էլեկտրաէներգիայի փոխանակումը»,- ասել է Ալի Աքբար Մեհրաբիանը։

Նա նշել է, որ ուսումնասիրվել են երեք օպտիմալ երթուղիներ Իրանի և Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու համար՝ Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքմենստանի տարածքով։

«Նախագծի իրականացման առումով Ադրբեջանն ավելի քիչ բարդ է: Ցանցերի զարգացման և ենթակառուցվածքային նախագծերի իրականացման առանձնահատուկ անհրաժեշտություն չկա»,- ասել է Իրանի էներգետիկայի նախարարը։

«Մենք շատ լավ պայմանավորվածություն ենք ձեռք բերել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ, որը թույլ է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում ինտեգրել երեք երկրների էլեկտրաէներգիայի համակարգերը», - եզրափակել է իրանցի պաշտոնյան։