«Դեյլաման» էսկադրային ականակիրը միացել է Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմին
https://parstoday.ir/hy/news/iran-i209828-Դեյլաման_էսկադրային_ականակիրը_միացել_է_Իրանի_ՌԾՈՒ_հյուսիսային_նավատորմին
Անզալի նավահանգստում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, իրանական «Դեյլաման» ականակիրը միացել է Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմին:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 06:10 Asia/Tehran

Անզալի նավահանգստում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ, իրանական «Դեյլաման» ականակիրը միացել է Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմին:

«Դեյլաման»-ը  «Մոջ» նախագծի հինգերորդ կարգի և Ջամարան դասի նավակործան է: Այն նախագծվել է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարական նավատորմի կողմից, ՌԾՈՒ նավատորմի վերահսկողությամբ և կառուցվել ծովային արդյունաբերության համալիրում:

Նավակործանը հագեցած է Իրանում արտադրված պաշտպանական ու ռազմական տեխնիկայով ու համակարգերով:

Այն կարող է իրականացնել որոնողական, նույնականացման, վերահսկողողական, պաշտպանական և, անհրաժեշտության դեպքում, ցանկացած օդային, մակերևութային և ստորգետնյա սպառնալիքներ ոչնչացնելու գործողություններ:

Էսկադրային ականակրի՝  ԻԻՀ ՌԾՈՒ և տարածաշրջանային 4-րդ նավատորմին միանալու արարողությանը ներկա էին Իրանի ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին, ԶՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ Սայիդ Աբդոլռահիմ Մուսավին, բանակի գլխավոր հրամանատար, Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին և այլ պաշտոնյաներ: