ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ. Հյուսիսային հարևաններին մեր ուղերձը խաղաղությունն է
Անզալի նավահանգստում Իրանի ՌԾՈՒ հյուսիսային նավատորմին իրանական «Դելման» նավակործանը միանալու արարողության ժամանակ, ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին. «Փառք Աստծո, մենք բարեկամական և բազմակողմ ռազմական հարաբերություններ ունենք Կասպից ծովի ափամերձ բոլոր երկրների հետ։ Եվ այսօր, այս հարթակից ես հարևան երկրներին խաղաղության և բարեկամության ուղերձ եմ հղում»:
Նա հավելել է. «Դելման» նավակործանը մեր և նավատորմի մյուս հնարավորություններն ուղղված են երկրի հյուսիսում խաղաղություն հաստատելուն, առևտրային նավատորմերի անվտանգությունն ապահովելուն, ինչպես նաև ահաբեկիչների դեմ պայքարին ու հավանական միջադեպերը կանխելուն»:
Գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հայտարարել է. «Զսպման ուժը և կայուն անվտանգությունը կախված են զինված ուժերի կարողությունից և պատրաստվածությունից, և Իրանի Իսլամական Հանրապետության նավատորմը ծովերում իր ներկայությամբ կարևոր դեր է խաղում այս հարցում»: