Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը չի ստվերվում ապակառուցողական հայտարարություններով. Քանանի
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է եվրոպական երեք երկրների այն պնդումը, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ով (Համատեղ գործողությունների համապարպակ ծրագիր) ստանձնած պարտավորությունները՝ ասելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությունը չի ստվերվում ապակառուցողական հայտարարություններով։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի բանակցությունները հիմնված են փոխադարձ պարտավորությունների վրա, քանի որ փոխադարձությունը միջազգային իրավունքում հայտնի սկզբունք է։
Նշելով, որ ՀԳՀԾ-ի բանակցությունները մնայուն են դառնում միայն փոխադարձ գործողություններով, նա հավելեց. «Իրանի միջուկային գործունեությունը լիովին խաղաղ է և համապատասխանում է NPT-ի համաձայնությանը, և մեր գործունեությունը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության և ստուգման ներքո»։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է.-«Նկատի ունենալով, որ այսօր Գազայում մարդասիրական հրադադարի վերջին օրն է, Իրանն ակնկալում է, որ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները չեն կրկնվի, և հրադադարը շարունակություն կունենա»։
Նշելով, որ միջազգային հանրության պահանջը հստակ է և ագրեսիան պետք է դադարեցվի, Քանանին պարզաբանել է, որ Կատարի հետ բանակցություններ և ջանքեր են տարվում ժամանակավոր հրադադարը մնայուն դարձնելու համար։
Արձագանքելով տարածաշրջանում ամերիկյան նավերի առկայությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելեց, որ ամերիկյան կառավարության դերակատարությունը միշտ էլ հանգեցրել է տարածաշրջանում անկայունության և անապահովության։ Այս տարածաշրջանում ամերիկյան նավերի առկայությունը դիտարկվում է, որպես աջակցություն Սիոնիստական ռեժիմի նկատմամբ։
Քանանին ընդգծել է, որ Իրանը միշտ էլ հավատարիմ է մնացել տարածաշրջանի անվտանգությանը և արդյունավետ դերակատարություն է ունեցել։ Աշխարհում հասարաակական կարծիքը չի խաբվելու ԱՄՆ-ի կողմից բանաձևված հոսանքին։