Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը չի ստվերվում ապակառուցողական հայտարարություններով. Քանանի
https://parstoday.ir/hy/news/iran-i209860-Իրանի_և_ՄԱԳԱՏԷ_ի_համագործակցությունը_չի_ստվերվում_ապակառուցողական_հայտարարություններով._Քանանի
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է եվրոպական երեք երկրների այն պնդումը, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ով (Համատեղ գործողությունների համապարպակ ծրագիր) ստանձնած պարտավորությունները՝ ասելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությունը չի ստվերվում ապակառուցողական հայտարարություններով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 12:46 Asia/Tehran

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հերքել է եվրոպական երեք երկրների այն պնդումը, թե Իրանը խախտել է ՀԳՀԾ-ով (Համատեղ գործողությունների համապարպակ ծրագիր) ստանձնած պարտավորությունները՝ ասելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ Իրանի համագործակցությունը չի ստվերվում ապակառուցողական հայտարարություններով։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ՀԳՀԾ-ի բանակցությունները հիմնված են փոխադարձ պարտավորությունների վրա, քանի որ փոխադարձությունը միջազգային իրավունքում հայտնի սկզբունք է։

Նշելով, որ ՀԳՀԾ-ի բանակցությունները մնայուն են դառնում միայն փոխադարձ գործողություններով, նա հավելեց. «Իրանի միջուկային գործունեությունը լիովին խաղաղ է և համապատասխանում է NPT-ի համաձայնությանը, և մեր գործունեությունը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության և ստուգման ներքո»։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նաև ասել է.-«Նկատի ունենալով, որ այսօր Գազայում մարդասիրական հրադադարի վերջին օրն է, Իրանն ակնկալում է, որ Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները չեն կրկնվի, և հրադադարը շարունակություն կունենա»։

Նշելով, որ միջազգային հանրության պահանջը հստակ է և ագրեսիան պետք է դադարեցվի, Քանանին պարզաբանել է, որ Կատարի հետ բանակցություններ և ջանքեր են տարվում ժամանակավոր հրադադարը մնայուն ​​դարձնելու համար։

Արձագանքելով տարածաշրջանում ամերիկյան նավերի առկայությանը, Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելեց, որ ամերիկյան կառավարության դերակատարությունը միշտ էլ հանգեցրել է տարածաշրջանում անկայունության և անապահովության։ Այս տարածաշրջանում ամերիկյան նավերի առկայությունը դիտարկվում է, որպես  աջակցություն Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ։

Քանանին ընդգծել է, որ Իրանը միշտ էլ հավատարիմ է մնացել տարածաշրջանի անվտանգությանը և արդյունավետ դերակատարություն է ունեցել։ Աշխարհում հասարաակական կարծիքը չի խաբվելու ԱՄՆ-ի կողմից բանաձևված հոսանքին։