Իրանը զարգացնում է 6000 տոննա տարողությամբ հածանավը
https://parstoday.ir/hy/news/iran-i209864-Իրանը_զարգացնում_է_6000_տոննա_տարողությամբ_հածանավը
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության վերջրյա նավախմբի ղեկավարն ասել է.-«Շուտով լավ նորություններ կլինեն 6000 տոննա տարողությամբ հածանավերի մասին»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 12:50 Asia/Tehran
  • Իրանը զարգացնում է 6000 տոննա տարողությամբ հածանավը

Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության վերջրյա նավախմբի ղեկավարն ասել է.-«Շուտով լավ նորություններ կլինեն 6000 տոննա տարողությամբ հածանավերի մասին»։

Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմը  «Deylaman» էսկադրային ականակրով համալրման արարողության շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ծովակալ Դավուդ Ղոլիզադեն ասել է,-«Deylaman»-ըերեք ամիս ծովում մնալու հնարավորություն ունի և կարող է դիմակայել  վերջրյա, ստորջրյա և օդային թիրախներին»։

Նա հավելել է, -«Ծովում  մնալու ժամկետի ավելացումը պայմանավորված է «Deylaman» էսկադրային ականակրում վառելիքի տանկի տարողության մեծացմամբ։ Բացի այդ, ռադարներից խուսափելը այս էսկադրային ականակրի մեկ այլ առանձնահատկությունն է»։