Իրանը զարգացնում է 6000 տոննա տարողությամբ հածանավը
Նոյեմբեր 27, 2023 12:50 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարության վերջրյա նավախմբի ղեկավարն ասել է.-«Շուտով լավ նորություններ կլինեն 6000 տոննա տարողությամբ հածանավերի մասին»։
Իրանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմը «Deylaman» էսկադրային ականակրով համալրման արարողության շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում ծովակալ Դավուդ Ղոլիզադեն ասել է,-«Deylaman»-ըերեք ամիս ծովում մնալու հնարավորություն ունի և կարող է դիմակայել վերջրյա, ստորջրյա և օդային թիրախներին»։
Նա հավելել է, -«Ծովում մնալու ժամկետի ավելացումը պայմանավորված է «Deylaman» էսկադրային ականակրում վառելիքի տանկի տարողության մեծացմամբ։ Բացի այդ, ռադարներից խուսափելը այս էսկադրային ականակրի մեկ այլ առանձնահատկությունն է»։