Աշխարհի երկրները իրանական նավերի հաճախորդներ են
https://parstoday.ir/hy/news/iran-i209868-Աշխարհի_երկրները_իրանական_նավերի_հաճախորդներ_են
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար՝ ծովակալ Շահրամ Իրանին նշել է,որ փոթորկալից ծովերում և օվկիանոսներում 86-րդ նավատորմի հաջողության բերումով աշխահրի շատ երկրներ հետաքրքրված են իրանական նավերի գնմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 13:16 Asia/Tehran
  • Աշխարհի երկրները իրանական նավերի հաճախորդներ են

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար՝ ծովակալ Շահրամ Իրանին նշել է,որ փոթորկալից ծովերում և օվկիանոսներում 86-րդ նավատորմի հաջողության բերումով աշխահրի շատ երկրներ հետաքրքրված են իրանական նավերի գնմամբ։

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 86-րդ նավատորմը 65 հազար կիլոմետր երկրագնդի շուրջ նավարկելուց և Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հատելուց հետո, 2023 թվականի մայիսի 20-ին մուտք գործեց երկրի տարածքային ջրեր։ Բանդար Աբասի և   Պարսից ծոցի ջրերում նավախմբին դիմավորեցին բանակի օդուժի  ռազմանավերը և մեծ թվով իրանական նավեր։ 

Ծովակալ Շահրամ Իրանին հավելել է, - «Jamaran դասի էսկադրային ականակիրները գտնվում են  ավելի արդիական հնարավորություններով և սարքավորումներով կառուցման փուլում»։

«Հաշվի առնելով Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում զգալի զարգացումները,էսկադրային ականակիրների, այդ թվում  «Deylaman» էսկադրային ականակրի սարքավորումները կարդիականացվեն», ընդգծել է ծովակալ Իրանին։ 

Նշելով,որ   «Deylaman» էսկադրային ականակրի առաջին առաքելությունը խաղաղության և բարեկամության առաքելությունն է, Իրանի բանակի ռազմածովային ուժերի  հրամանատարն ասել է,-«Հարևան երկրներ այցելելը և կրթական փոխանակումը «Deylaman»-ի առաջնահերթությունն է, և, իհարկե, այն արդյունավետ ներկայություն կունենա  ծովային անվտանգության և անվտանգության հաստատման գործում»։