Աշխարհի երկրները իրանական նավերի հաճախորդներ են
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար՝ ծովակալ Շահրամ Իրանին նշել է,որ փոթորկալից ծովերում և օվկիանոսներում 86-րդ նավատորմի հաջողության բերումով աշխահրի շատ երկրներ հետաքրքրված են իրանական նավերի գնմամբ։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի 86-րդ նավատորմը 65 հազար կիլոմետր երկրագնդի շուրջ նավարկելուց և Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները հատելուց հետո, 2023 թվականի մայիսի 20-ին մուտք գործեց երկրի տարածքային ջրեր։ Բանդար Աբասի և Պարսից ծոցի ջրերում նավախմբին դիմավորեցին բանակի օդուժի ռազմանավերը և մեծ թվով իրանական նավեր։
Ծովակալ Շահրամ Իրանին հավելել է, - «Jamaran դասի էսկադրային ականակիրները գտնվում են ավելի արդիական հնարավորություններով և սարքավորումներով կառուցման փուլում»։
«Հաշվի առնելով Իրանի պաշտպանական արդյունաբերության ոլորտում զգալի զարգացումները,էսկադրային ականակիրների, այդ թվում «Deylaman» էսկադրային ականակրի սարքավորումները կարդիականացվեն», ընդգծել է ծովակալ Իրանին։
Նշելով,որ «Deylaman» էսկադրային ականակրի առաջին առաքելությունը խաղաղության և բարեկամության առաքելությունն է, Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է,-«Հարևան երկրներ այցելելը և կրթական փոխանակումը «Deylaman»-ի առաջնահերթությունն է, և, իհարկե, այն արդյունավետ ներկայություն կունենա ծովային անվտանգության և անվտանգության հաստատման գործում»։