Իրանի կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման
https://parstoday.ir/hy/news/iran-i209880-Իրանի_կենսաբանական_պարկուճը_պատրաստ_է_գործարկման
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն ասել է.-«Մենք տիեզերական գիտություններ և հայտնագործություններ ենք զարգացնում կենսատիեզերքի ոլորտում, և Իրանի գիտահետազոտական ​​կենտրոններից մեկում իրանցի տիեզերագետների ջանքերով կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2023 14:07 Asia/Tehran
  • Իրանի կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման

Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն ասել է.-«Մենք տիեզերական գիտություններ և հայտնագործություններ ենք զարգացնում կենսատիեզերքի ոլորտում, և Իրանի գիտահետազոտական ​​կենտրոններից մեկում իրանցի տիեզերագետների ջանքերով կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման»:

Սալարիեն հավելել է. -«13-րդ շրջանի կառավարության իշխանության գալով և Իրանի տիեզերական արդյունաբերության զարգացմամբ, ինչպես նաև 10-ամյա տիեզերական ծրագրի հաստատմամբ, Իրանի  տիեզերական կազմակերպությունը փորձել է լուծել երկրի տարբեր տիեզերական նախագծերի առջև ծառացած խնդիրները»:

«Մեր երկրի տիեզերական արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկը տիեզերական կենսոլորտն է, որին մենք՝ Իրանի տիեզերական կազմակերպությունում, լուրջ ուշադրություն ենք դարձրել ու  դարձնում ենք», ասել է Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարը ։