Իրանի կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման
Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավար Հասան Սալարիեն ասել է.-«Մենք տիեզերական գիտություններ և հայտնագործություններ ենք զարգացնում կենսատիեզերքի ոլորտում, և Իրանի գիտահետազոտական կենտրոններից մեկում իրանցի տիեզերագետների ջանքերով կենսաբանական պարկուճը պատրաստ է գործարկման»:
Սալարիեն հավելել է. -«13-րդ շրջանի կառավարության իշխանության գալով և Իրանի տիեզերական արդյունաբերության զարգացմամբ, ինչպես նաև 10-ամյա տիեզերական ծրագրի հաստատմամբ, Իրանի տիեզերական կազմակերպությունը փորձել է լուծել երկրի տարբեր տիեզերական նախագծերի առջև ծառացած խնդիրները»:
«Մեր երկրի տիեզերական արդյունաբերության կարևորագույն ոլորտներից մեկը տիեզերական կենսոլորտն է, որին մենք՝ Իրանի տիեզերական կազմակերպությունում, լուրջ ուշադրություն ենք դարձրել ու դարձնում ենք», ասել է Իրանի տիեզերական կազմակերպության ղեկավարը ։