Իրանի մեծ մասը ՀՕՊ ուժերի վերահսկողության տակ է գտնվում
Իրանի Իսլամական Հանրապետության հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ընդգծել է. -Հենվելով ներքին հնարավորությունների վրա և կատարելով գերագույն գլխավոր հրամանատարության պահանջները՝ ՀՕՊ ուժերը կարողացել են ռադարներով վերահսկել երկրի մեծ տարածքը։
Հյուսիսարևմտյան ՀՕՊ գոտի և մարտավարական ռադիոտեղորոշիչ կայաններ այցելելով, ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար՝ Սաբահիֆարդն ասել է․ -Իրանի Իսլամական Հանրապետության օդային սահմանապահ զորքերը հզորությամբ ու բարձր օպերատիվ կարողությամբ անվտանգություն ու կայունություն են հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության օդային սահմաններում։
Հայտարարելով, որ հակաօդային պաշտպանության բարձր կարողությունը հակառակորդից խլել է չարաշահումների հնարավորությունը, ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասել է․- Պաշտպանական համակարգերն ի վիճակի են դիմակայել ամենաառաջադեմ և ժամանակակից ինքնաթիռներին, և մենք դա ապացուցել ենք տարբեր իրավիճակներում։
Անդրադառնալով Գազայում Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին, գեներալ Սաբահիֆարդն ասել է․-Պաղեստինի ճնշված ու անպաշտպան ժողովրդին սպանելով՝ սիոնիստները հանրությանն ի ցույց դրեցին իրենց բարբարոսությունը։
ԻԻՀ հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարն ասել է․- Դիմադրության առանցքը «Ալ-Աղսայի փոթորիկ» օպերացիայով ծանր պարտության մատնեց Սիոնիստական ռեժիմին և ցույց տվեց, որ դիմադրությամբ կարելի է հաղթահարել ցանկացած բռնության։