Իրանի հիվանդանոցներ են ընդունվել Հայաստանի բժշկական զբոսաշրջիկները
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի նահանգապետի զբոսաշրջության հարցերով տեղակալը հայտնել է հարևան երկրներից, այդ թվում՝ Հայաստանից տասնյակ հազարավոր բժշկական զբոսաշրջիկների ընդունվելու մասին։
Մոհամմադ Ֆարոխզադեն երեքշաբթի օրը Շիրազում կայացած մամուլի ասուլիսում բժշկական զբոսաշրջության հեռանկարների մասին ասել է,-«Բժշկական գիտությունների վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Ֆարս նահանգի լիցենզավորված բժշկական կենտրոններ և հիվանդանոցներ են այցելել մոտ 10500, 2022 թվականին՝ մոտ 16000, և վերջին 7 ամիսներին՝ մոտ 9000 օտարերկրյա բժշկական զբոսաշրջիկներ»։
Իրանցի այս պաշտոնյայի խոսքով՝ ամենաշատ այցելուները եղել են Հայաստանից, Օմանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Թուրքիայից, Բահրեյնից և Աֆղանստանից։
Անդրադառնալով իրանցի բժիշկների գիտական և գործնական կարողություններին` Ֆարոխզադեն ընդգծել է, որ այդ բժշկական զբոսաշրջիկների վիրահատությունների մեծ մասը կապված է օրգանների փոխպատվաստման, աչքի, մաշկի, մազերի և կոսմետիկ հիվանդությունների հետ, իսկ վերջին շրջանում ավելացել է նաև սրտի և ուռուցքների հիվանդություններով տառապող դիմողների թիվը։
Ֆարսի նահանգապետի տեղակալը հավելել է,-«Առողջապահական տուրիզմի թարգմանիչների համար մինչ այժմ պատրաստվել է 300 հատուկ քարտ։ Այս թարգմանիչները ներկայացվել են նախատեսված հիվանդանոցներում աշխատանքի տեղավորվելու համար՝ օտարերկրյա բժշկական զբոսաշրջիկների ընդունելությունը հեշտացնելու նպատակով»։