Իրանի հիվանդանոցներ են ընդունվել Հայաստանի բժշկական զբոսաշրջիկները
https://parstoday.ir/hy/news/iran-i209920-Իրանի_հիվանդանոցներ_են_ընդունվել_Հայաստանի_բժշկական_զբոսաշրջիկները
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի նահանգապետի զբոսաշրջության հարցերով տեղակալը հայտնել է հարևան երկրներից, այդ թվում՝ Հայաստանից տասնյակ հազարավոր բժշկական զբոսաշրջիկների ընդունվելու մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2023 13:47 Asia/Tehran
  • Իրանի հիվանդանոցներ են ընդունվել Հայաստանի բժշկական զբոսաշրջիկները

Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի նահանգապետի զբոսաշրջության հարցերով տեղակալը հայտնել է հարևան երկրներից, այդ թվում՝ Հայաստանից տասնյակ հազարավոր բժշկական զբոսաշրջիկների ընդունվելու մասին։

Մոհամմադ Ֆարոխզադեն երեքշաբթի օրը Շիրազում կայացած մամուլի ասուլիսում բժշկական զբոսաշրջության հեռանկարների մասին ասել է,-«Բժշկական գիտությունների վիճակագրական տվյալների համաձայն՝ 2021 թվականին Ֆարս նահանգի լիցենզավորված  բժշկական կենտրոններ և հիվանդանոցներ են այցելել մոտ 10500, 2022 թվականին՝  մոտ 16000, և վերջին 7 ամիսներին՝ մոտ 9000 օտարերկրյա բժշկական զբոսաշրջիկներ»։

Իրանցի այս պաշտոնյայի խոսքով՝ ամենաշատ այցելուները եղել են Հայաստանից, Օմանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Թուրքիայից, Բահրեյնից և Աֆղանստանից։

Անդրադառնալով իրանցի բժիշկների գիտական ​​և գործնական կարողություններին` Ֆարոխզադեն ընդգծել է, որ այդ բժշկական զբոսաշրջիկների վիրահատությունների մեծ մասը կապված է օրգանների փոխպատվաստման, աչքի, մաշկի, մազերի և կոսմետիկ հիվանդությունների հետ, իսկ վերջին շրջանում ավելացել է նաև սրտի և ուռուցքների  հիվանդություններով տառապող դիմողների  թիվը։

Ֆարսի նահանգապետի տեղակալը հավելել է,-«Առողջապահական տուրիզմի թարգմանիչների համար մինչ այժմ պատրաստվել է 300 հատուկ քարտ։ Այս թարգմանիչները ներկայացվել են նախատեսված հիվանդանոցներում աշխատանքի տեղավորվելու համար՝ օտարերկրյա  բժշկական զբոսաշրջիկների ընդունելությունը հեշտացնելու նպատակով»։